«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ալերգոլոգիական կաբինետ

Ալերգոլոգիական կաբինետը բացվել է 1972 թ. Հանրապետական հիվանդանոցում և մինչ այժմ գործում է «Արմենիա» ՀԲԿ-ում:

 

Կաբինետը ղեկավարում է բարձր կատեգորիայի բժիշկ Աննա Ավետիքի Օհանյանը, ով  աշխատում է 1974 թվականից:

 

Կաբինետում կատարվում  է ամբուլատոր հիվանդների  ընդունելություն և հիվանդանոցի  տարբեր բաժանմունքներում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների խորհրդատվություն:

 

Բժշկի հիմնական խնդիրն է հիվանդության ճիշտ ախտորոշումը և հիվանդի   բուժումը: Այս նպատակով անց է կացվում հիվանդների սպեցիֆիկ  ալերգոլոգիական հետազոտություն (ալերգիկ փորձեր) բուսական, կենցաղային, էպիդերմալ և սննդային  ալերգեններով:


Ալերգենը հայտնաբերելուց հետո է իրականացվում սպեցիֆիկ իմունոթերապիա՝ ալերգեններով:


Լրացուցիչ  հետազոտությունների համար (լաբորատոր և գործիքային) «Արմենիա» ՀԲԿ-ում կան բոլոր  պայմանները:



 Հեռախոս: +374 10 31 81 78