«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Նեյրոֆիզիոլոգիայի բաժին

Նեյրոֆիզիոլոգիա բաժնի վարիչ Աննա ՉախոյանԷԷԳ-ն նեյրոֆիզիոլոգիայի բաժիններից է, որը հնարավորություն է տալիս գրանցելու գլխուղեղի բիոէլեկտրական հոսանքներն ուղեղի կիսագնդերից ու գալարներից: Ուղեղի տարբեր հատվածներում եղած փոփոխություններն իրենց յուրահատուկ կորագծերն ունեն: Մեթոդը հնարավորություն է տալիս որոշելու ուղեղի ֆունկցիոնալ վիճակը, օջախային փոփոխությունները, ուղեղի ցնցումային պատրաստակամությունը: Լայնորեն կիրառվում է ախտորոշիչ և բուժական գործընթացներում, առավել հաճախ՝ էպիլեպտոլոգիայում, որոշելու նոպաների տեսակները, տեղակայումը, նաև կոռեկցիայի ենթարկելու դեղորայքն ու նրա դոզավորումը: ԷԷԳ միջոցով ախտորոշվում են թուլամտությունները, քնի խանգարումները: Մեթոդը կիրառվում է նաև անէսթեզիոլոգիայում: Այն եզակի մեթոդներից է՝ 

«ուղեղի մահը» գրանցելու առումով, երբ, հատկապես, անհրաժեշտ են լինում դոնոր օրգանն

եր: Ուղեղի բիոհոսանքները շատ թույլ են, նրանց անմիջական գրանցումը հնարավոր չէ: Հատուկ սարքավորումները՝ բազմաալիքային էլեկտրաէնցեֆալոգրաֆները, հնարավորություն են տալիս մի քանի միլիոն անգամ ուժեղացնել նրանց ու գրանցել: Արմենիա «ՀԲԿ» նեյրոֆիզիոլոգիայի բաժանմունքն աշխատում է ճապոնական արտադրության «NBC Synafit 5800» մակնիշի 18 ալիքանի թվային էլեկտրոէնցեֆալոգրաֆով, որն իր մեջ ներառում է անալոգային տարբերակ և ուղեղի քարտեզավորման ծրագիր:

 


Հաջորդ նյարդաֆիզիոլոգիական հետազոտության եղանակը, որը նույնպես լայն կիրառություն ունի նյարդավիրաբուժության և նյարդային հիվանդությունների պրակտիկայում ԷխոԷԳ-ն է: Ուլտրաձայնային այս մեթոդը ուղեղի կիսագնդերում ախտաբանական գործընթացներ լինելու դեպքում հնարավորություն է տալիս որոշելու ուղեղի միջին կազմավորումները և նրանց շեղումները: Բաժանմունքը համալրված է նաև ռուսական արտադրության «ЭХО-12» մակնիշի էխոէնցեֆալոգրաֆով: