«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) համեմատաբար նոր հետազոտության մեթոդ է: ՄՌՏ միջոցով ստացված պատկերները տալիս են մանրակրկիտ տեղեկատվություն հետազոտվողի օրգան-համակարգերի և առկա ախտաբանական գործընթացների մասին դեռևս հիվանդությունների ամենավաղ շրջանում:


Արմենիա ՀԲԿ հագեցած է «կիսաբաց» տիպի ՄՌ-տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս հետազոտել երեխաներին, ինչպես նաև կլաուստրոֆոբիայով տառապող հիվանդներին, իսկ շարժող սեղանը նախատեսված է նաև գեր հիվանդների համար (մինչև 115 կգ):


Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի կարևորագույն առավելություններից է բացարձակ անվնաս լինելը: Այն չգերազանցված մեթոդ է գլխուղեղի, ողնաշարի, փոքր կոնքի օրգանների, հոդերի հետազոտությունների համար:


Հատուկ ուշադրության է արժանի ՄՌ-անգիոգրաֆիան: Դա անոթների հետազոտությունն է՝ առանց կոնտրաստային նյութի օգտագործման:
Հարկ է նշել, որ այս մեթոդը կիրառվում է նաև հղիների մոտ պտղի հետազոտության ժամանակ:


Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ունի շատ քիչ հակացուցումներ: Դրանք են՝ օրգանիզմում բժշկական մետաղական կոնստրուկցիաների   (ոչ տիտանից պատրաստված), կարդիոստիմուլյատորների առկայությունը: