«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ռենտգեն բաժանմունք

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ռենտգեն բաժանմունք 

Ռենտգեն բաժանմունքը գտնվում է «Արմենիա» ՀԲԿ VI հարկում, որտեղ աշխատում են բարձր որակավորում և տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող բժիշկ ռենտգենոլոգներ և ռենտգեն լաբորանտներ: «Արմենիա» ՀԲԿ ռենտգեն բաժանմունքի վարիչն է Արշակ Հովհաննիսյանը: Բաժանմունքը համալրված է Toshiba ընկերության արտադրության սարքավորումներով:
«Արմենիա» բժշկական կենտրոն. Ռենտգեն բաժանմունք

 

Այստեղ կատարվում են բազմապրոֆիլային հետազոտություններ՝ լուսանցումներ և ռենտգենոգրաֆիաներ: Բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը շուրջօրյա է և 24 ժամերի ընթացքում պատրաստակամ ենք պացիենտներին համապատասխան ծառայություն մատուցելու: Մեր ծառայություններից հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն Աջափնյակ համայնքի, այլև մայրաքաղաքի բոլոր համայնքների և մարզերի բնակիչները: «Արմենիա» բժշկական կենտրոն. Ռենտգեն բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ ռենտգեն բաժանմունք պացիենտները դիմում են տարբեր խնդիրներով: Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ դրսևորվում է անհատական մոտեցում: Անհրաժեշտության դեպքում բաժանմունքը հնարավորություն ունի ռենտգեն հետազոտություն կազմակերպել անմիջապես վիրահատարանում: Իրականացվում է նաև տնային անհատական կանչերի սպասարկում, որին հիմնականում դիմում են տարբեր տեսակի պարզ և բարդ վնասվածքների դեպքում: Մեզ համար յուրաքանչյուր հետազոտություն իր տեսակով յուրովի է:


Երկարատև են ստամոքս-աղիքային տրակտի և երիկամների կոնտրաստային հետազոտությունները, որոնց պետք է նախապատրաստվել:

 

Բաժանմունքում կատարվում է նաև ատամների ներբերանային ռենտգեն հետազոտություն:

 
Յուրաքանչյուր այցելուի ռենտգեն հետազոտությունից զատ իրականացնում ենք ռենտգեն լուսանցում, որպեսզի ապահովենք առավելագույն ճշգրիտ ախտորոշում:

Մեր աշխատանքի հիմնական նպատակը պրակտիկ բժշկին աջակցելն է` օգնելու ախտորոշման և հետագայում բուժման կազմակերպման գործընթացին: Գաղտնիք չէ, որ ճիշտ ախտորորոշումը առողջության հիմնական գրավականներից է:

 

Բաժանմունքն ուսումնական կենտրոն է, որտեղ մասնագիտանում են ուսանողներ և  կլինիկական օրդինատորներ:

Շուրջ երկու դար է , ինչ ռենտգեն հետազոտության  արդյունքները  բուժման գործընթացում աջակից են կլինիցիստներին: Յուրաքանչյուր տարի հետազության այս ոլորտը համալրվում է ժամանակակից մոտեցմամբ: Ռենտգեն ախտորոշումը` որպես հետազոտության լավագույն տեսակ, համառորեն չի զիջում իր դիրքերը: Հետազոտության այս տեսակի աշխատանքային կազմակերպման արագությունն ու մատչելիությունն անփոխարինելի են ախտորոշման ճիշտ պատկեր ստանալու համար:

Հեռախոս. +374 10 31 82 76