«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Կլինիկական լաբորատորիա

Կլինիկական լաբորատորիայում իրականացնում են մի շարք հետազոտություններ.

 

  1. արյան ընդհանուր հետազոտություն` ճապոնական Սիսմեքս-500 ավտոմատ անալիզատորի կողմից ստացվող 24 ցուցանիշ, 3 հիստոգրամմա, ԷՆԱ.

  2. արյան քսուկի և հաստ կաթիլի մեջ պարազիտների` մալարիայի, հայտնաբերումը:

  3. մեզի ընդհանուր հետազոտություն՝ գլյուկոզայի, ացետոնի, լեղապիգմենտների որոշում, նստվածքի միկրոսկոպիկ հետազոտություն: Իրականացվում է նաև մեզի հետազոտություն ըստ Ադիս-Կակովսկու, Նեչիպորենկոյի և Զեմնիցկու:

    «Արմենիա» բժշկական կենտրոն. Կլինիկական լաբորատորիա
  4. խորխի ընդհանուր հետազոտություն, տուբերկուլոզի ցուպիկի հայտնաբերում խորխի մեջ:

  5. Կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն (կոպրոգրամմա, հելմինտների ձվիկների և միաբջիջների առկայության որոշում կղանքի մեջ):

  6. Սպերմագրամմա (սերմի ընդլայնված հետազոտություն):

  7. Ուրետրալ և հեշտոցային քսուկի հետազոտություններ:

 
Բոլոր հետազոտությունները կատարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: