«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Իմունաբանական լաբորատորիա

Իմունաբանական լաբորատորիայում կատարվում են լայն  սպեկտրի  հետազոտություններ : Մասնավորապես ՝ հորմոնների , ինֆեկցիաների, վերարտադրողության , դիաբետիկ , սրտային մարկերների , ուռուցքային մարկերների և այլ հետազոտություններ:


Այդ հետազոտությունները կատարվում են նորագույն ախտորոշիչ  տեխնոլոգիաների հիման հիման վրա և լավագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հայտնաբերել բազմաթիվ հիվանդությունների առաջացման պաթոգենետիկ ֆակտորները և արմատապես փոխել բուժման ընթացքը:


«Արմենիա» բժշկական կենտրոն. Իմունաբանական լաբորատորիա

 

Լաբորատորիայում  ներդրված են էլեկտրաքեմիլյումինեսցենտային հետազոտությունը, համամարմինների հայտնաբերման համար թեստ համակարգերը: Էլեկտրաքեմիլյումինեսցենտային մեթոդով աշխատող COBAS E411 սարքավորման առավելություններն են.

 

  1. բարձր արդյունավետություն,
  2. հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն,
  3. ունի որակի հսկման ներքին համակարգ,
  4. համակարգը հնարավորություն է տալիս նորացման հաճախականության  նվազեցմանը,
  5. շտապ նմուշների արտահերթ  կատարում,
  6. հետազոտության կատարման բարձր արագություն. համակարգը հնարավորություն ունի կատարելու մոտավորապես 85 թեստ 1 ժամում
  7. շնորհիվ չափաբերման միանվագ ծայրագիրների՝ սարքն ունի բալաձև պղտորման բացակայության բարձր երաշխիք :


Այս ամենը  թույլ է տալիս առավելագույն բարձրացնել հիվանդությունների ախտորոշման զգայունությունն և սպեցիֆիկությունը:


Ներկայում շատ տարածված են վահանաձև գեղձի ախտահարման հետ կապված հիվանդությունները: Այդ հիվանդությունների մեծ մասի պաթոգենեզում որոշիչ դեր ունեն  աուտոիմուն համակարգի խանգարումները, ինչը պահանջում է հակաթիրեոիդային հակամարմինների ախտորոշում: Լաբորատորիայում որոշվում են հակաթիրեոգլոբուլինային հակամարմինների, վահանագեղձի հորմոնների մակարդակները՝ T3, T4, ազատ T1:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Իմունաբանական լաբորատորիա


Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը: Լաբարատորիայում կատարվում են հեպատիտ A, B, C հակամարմինների քանակական ախտորոշում:


Կարևոր են ուռուցքային մարկերների հայտնաբերումը, որոնք հնարավորություն  են տալիս հնարավորինս վաղ ախտորոշել և արդյունավետ  բուժել տարբեր քաղցկեղային հիվանդություններ: Հետազոտվում են ուռուցքային մարկերները՝ պրոստատային սպեցեֆիկ հակածինը (простатический специфический антиген (ПСА)), կարցինոէմբրիոնալ հակածինը, ինպես նաև ձվարանների CA-125, կրծքագեղձի  CA 15-3 ուռուցքային մարկերները և այլն:


Կատարվում են շաքարային  դիաբետի մարկերների հետազոտությունների (ինսուլին , պրոինսուլին , C- պեպրիդ):


Խնդրահարույց են սեռավարակները, որոնք կարող են առաջացնել պտղի զարգացման խանգարումներ, չբերություն, վիժում:  Լաբարատորիայում կատարվում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություններ:


Էլեկտրաքեմիլյումինեսցենտային մեթոդով կատարվում է սրտային տրոպոնին T հետազոտություն, որը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում կատարել հետազոտությունը և տարբերակել սրտամկանի անկայուն ստենոկարդիան ինֆարկտից: