«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Սրտաբանական կլինիկա

Սրտաբանական

 

«Արմենիա» ՀԲԿ-ում 1970թ.՝ ակադեմիկոս Ռ.Պ. Ստամբոլցյանի ղեկավարությամբ, առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել է կարդիոռեանիմացիոն ծառայությունը, որտեղ աշխատում են փորձառու մասնագետներ: Բաժանմունքը ներկայում հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:


Սրտաբանական կլինիկան տարեկան սպասարկում է միջինը 1600 հիվանդ: Բազմապրոֆիլային կենտրոնում սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին ցուցաբերվում է նաև ուղեկցող հիվանդությունների կապակցությամբ ախտորոշում և բուժում, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, երիկամների քրոնիկական հիվանդությունները և այլն:

 

Սրտաբանական կլինիկա


Կարդիոռեանիմացիայում տարեկան բուժվում է մոտավորապես 400 հիվանդ սուր կորոնար համախտանիշով, որոնց, ըստ ցուցումների, կատարվում է կորոնարոգրաֆիա՝ շտապ ստենտավորմամբ: Սրտաբանական կլինիկայում 2015թ. ապրիլ ամսից պետպատվերի սահմաններում իրականացվում է ”Stent for Life” ծրագիրը՝ ST սեգմենտի էլևացիայով սրտամկանի ինֆարկտով հիվանդների ստենտավորում մեկ ոչ դեղապատ ստենտով:


2014 թ. ստեղծված ինտերվենցիոն ծառայությունը հագեցած է ժամանկակից, բազմաֆունկցիոնալ գերմանական արտադրության "Siemens Artis Zee" անգիոգրաֆով: Ըստ բժշկական ցուցումների կիրառվում են որակյալ դեղապատ, ոչ դեղապատ, ինքնալույծ (Boston scientific, Abbott, Terumo) ստենտեր:

 


Հաշվի առնելով, որ անոթների ախտահարումները հաճախ կրում են համակարգային բնույթ, իրականացվում է ակտիվ համագործակցություն ինտերվենցիոն սրտաբանների և անոթային վիրաբույժների միջև՝ պացիենտների լիարժեք ապաքինման նպատակով:

 

Սրտաբանական կլինիկա   Սրտաբանական կլինիկա   «Արմենիա» բժշկական կենտրոն. Սրտաբանական կլինիկա