«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Աղեստամոքսային և պարբերական հիվանդությունների կենտրոն

«Արմենիա» բժշկական կենտրոն. Աղեստամոքսային և պարբերական հիվանդությունների կենտրոն

 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի աղեստամոքսային բաժանմունքը գործում է 1970 թվականից՝ հիվանդանոցի բացման օրից: Բաժանմունքը վերանորոգված է, ունի հարմարավետ հիվանդասենյակներ:


«Արմենիա» բժշկական կենտրոն. Աղեստամոքսային և պարբերական հիվանդությունների կենտրոնԲաժանմունքում բուժվում են ամենատարբեր աղեստամոքսային խնդիրներ ունեցող  հիվանդները՝ ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, ստամոքսաբորբեր, աղիների քրոնիկական հիվանդություններ, ոչ յուրահատուկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, ցելիակիա, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հիվանդություններ, լյարդի ցիռոզ, հեպատիտներ՝ այդ թվում «B» և «C» վիրուսային էթիոլոգիայի:


Բաժանմունքը նաև պարբերական հիվանդության կենտրոն է: 1990-2008թթ. բաժանմունքի կլինիկական ղեկավարն էր երջանկահիշատակ պրոֆեսոր, բ.գ.դ. Վիլեն Հարությունյանը, ով անգնահատելի ներդրում է ունեցել պարբերական հիվանդության ուսումնասիրության և բուժման գործում:


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Թերապիայի թիվ 4 ամբիոնի համար բաժանմունքը ուսումնական գործնական բազա է, որտեղ բազմաթիվ ուսանողներ անցնում են կլինիկական օրդինատուրա՝ բ.գ.թ., դոցենտ Գագիկ Հակոբյանի ղեկավարությամբ:


Կատարվում են համատեղ գիտական աշխատանքներ Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոնների հետ:

 

Բաժանմունքի վարիչն է Գայանե Գևորգի Մանուշակյանը: Սպասարկող անձնակարզմը հմուտ է, ունի բարձր որակավորում: