«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Անոթային վիրաբուժության կենտրոն

«Արմենիա» բժշկական կենտրոն. Անոթային վիրաբուժության կենտրոն

 

«Արմենիա» ՀԲԿ Աաոթային վիրաբուժության կենտրոնը հիմնադրվել է 80-ական թվակաների սկզբին: Սկզբնական շրջանում այն գործել է ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում, իսկ 1986թ. պրոֆ. Գ.Գ. Գրիգորյանի կողմից հիմնադրվեց անոթային վիրաբուժության կենտրոնը որպես Հանրապետական կլինիկական հիվանդանոցի առանձին բաժանմուք: Ստեղծման օրվանից առ այսօր կենտրոնը  հանրապետության անոթային առաջատար բաժանմունքներից է, որտեղ բուժվել և բուժվում են հազարավոր հիվանդներ: Ժամանակին զուգընթաց՝ կենտրոնում ներդրվել և հաջողությամբ շարունակվում են կիրառվել տարբեր բարդության անոթային վիրահատություններ:

 

2003 թվականից կենտրոնում զուգահեռ գործում է նաև միկրո-պլաստիկ վիրաբուժության ծառայությունը: Այն  համալրված է պլաստիկ-վերականգնողական, էսթետիկ և միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժական գործիքներով և բարձրակարգ մասնագետներով:

 

2015 թվականից ներդրվեց նաև ներանոթային (ինվազիվ) վիրաբուժական ծառայությունը: Կենտրոնի բարձր մասնագիտական մակարդակը թույլ է տալիս ներդնել և կլինիկական պրակտիկայում կիրառել անոթային հիվանդությունների բուժման  ժամանակակից մեթոդները:


Կենտրոնի վիրաբուժները վերապատրաստվել են Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում և այլ առաջատար անոթային բաժանմուքներում, մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների: Փորձառու բուժքույրերի թիմն ապահովում է անհրաժեշտ հետվիրահատական միջոցառումերը և հիվանդների խնամքը:


Անոթային վիրաբուժության կենտրոնն իրականացնում է շուրջօրյա անոթային և միկրովիրաբուժական օգնություն:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Անոթային վիրաբուժության կենտրոն   «Արմենիա» բժշկական կենտրոն. Անոթային վիրաբուժության կենտրոն


Անոթային վիրաբուժության կենտրոնում իրականացվում են հետևյալ վիրահատությունները.


Անոթային վիրահատություններ.

  • աորտայի և մագիստրալ (նաև պարանոցային) զարկերակների վերականգնողական և վերակառուցողական վիրահատություններ (պրոթեզավորում և շունթավորում),
  • գոտկային և կրծքային սիմպատէկտոմիա,
  • թրոմբէմբոլէկտոմիա և էնդարտերէկտոմիա,
  •  ծայրամասային երակային հունի զարկերակայնացում (արտերիալիզացիա)՝ վերջույթների կրիտիկական թերսնուցման դեպքում,
  • անոթային բնածին արատների շտկում,
  • զարկերակ-երակային խուղակների ստեղծում (աուտովենայով և անոթային պրոթեզով),
  • պերիֆերիկ զարկերակների ներանոթային անգիոպլաստիկա` բալոնային դիլատացիա և ստենտավորում,
  • ստորին սիներակում «կավա -ֆիլտրի» տեղադրում,
  • երակային վիահատություններ (ֆլեբէկտոմիա և անոթային պրոթեզներով երակների վերակառուցում),
  • սկլերոթերապիա:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Անոթային վիրաբուժության կենտրոն

 

Միկրո- և պլաստիկ վիրահատություններ և ոչ վիրահատական միջամտություններ.

 

  • դեմքի պլաստիկ և էսթետիկ վիրահատություններ` դեմքի ձգում, շրթունքների կոռեկցիա (մեծացում, փոքրացում և այլն), բլեֆարոպլաստիկա,
  •  ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, ականջախեցու պլաստիկա,
  • մազերի տրանսպլանտացիա ուռուցքների հեռացումից հետո և հետվնասվածքային վիճակների շտկում,
  • կրծքագեղձի վիրահատություն` ձգում, ծավալի մեծացում (իմպլանտներով և առանց), փոքրացում,
  • աբդոմինոպլաստիկա,
  • լիպոսակցիա,
  • վերջույթների վիրահատություն` տարբեր ծագման վնասվածքների դեպքում (ջլերի, նյարդերի, անոթների վնասվածքների դեպքում վիրահատություններ),
  • միկրո- և պլաստիկ համատեղ վիրահատություններ (անոթային, ուրոլոգիական, դիմածնոտային, վնասվածքաբանական, հետայրվածքային և այլն),
  • պիլինգ (կնճիռների հարթեցում, ակնեի և նրանցից գոյացած ակոսների, ստրիաների վերացում), շրթունքների կոռեկցիա ֆիլերների միջոցով, բոտոքսի կիրառում (կնճիռների և հիպերհիդրոզի ժամանակ ), մեզոթերապիա: