«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ուրոլոգիական կլինիկա

«Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգիական կլինիկա 

Կլինիկան հիմնադրվել է 1971թ. և մինչ այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բազա է, որտեղ  կրթություն են ստացել բժիշկների և կլինիկական օրդինատորների մի քանի սերունդ:

Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արամ Զոհրաբյան

 

Այսօր ևս, ստանալով հարուստ գիտագործնական գիտելքիներ, մասնագետները, ովքեր լավ հայտնի են Հայաստանում և նրա տարածքներից դուրս, գլխավորում են ուրոլոգիական կլինիկաներ:

 

Հիմնադրման օրից կլինիկան ղեկավարել է դոցենտ Ա.Ա. Միդոյանը (1971-1991թթ.), ով իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեծ ճանաչում ուներ Սովետական Միությունում: 1991-2003թթ. կլինիկան ղեկավարել է դոցենտ Յու.Գ. Զոհրաբյանը, ում անմիջական ղեկավարությամբ 8 ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզեր:

 
2003-2008թթ. կլինիկայի ղեկավար է նշանակվել պրոֆեսոր Ա.Ա. Մուրադյանը: Նրա ղեկավարման տարիներին կլինիկան ամբողջությամբ վերանորոգվել է և վերազինվել նորագույն բժշկական սարքավորումներով: Սկսել են կատարվել օնկոուրոլոգիայի և անդրոլոգիայի ասպարեզում բացառիկ վիրահատություններ:

 

 

2004 թվականից ուրոլոգիական կլինիկայի և «Արմենիա» ՀԲԿ տնօրինության նախաձեռնությամբ իրագործվում են «Տղամարդու առողջություն» ամենամյա բարեգործական միջոցառումները:Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արամ Զոհրաբյան


2005թ. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկային շնորհվել է Ակադեմիական կլինիկայի կոչում:


Վերը նշված փաստը ապացույց է 2005թ. ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի ճանաչումը որպես լավագույն ամբիոն, որտեղ 6 տարիների ընթացքում ստացան հետդիպլոմային կրթություն և գերազանցությամբ ավարտեցին ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ, որոնց մի մասը ներկայում շարունակում է դասավանդել ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնում:


2008 թվականից մինչ 2017 թվականը կլինիկան ղեկավարել է դոցենտ Ա.Յու. Բաբլումյանը, ում փայլուն կազմակերպչական հատկանիշների շնորհիվ բուժանձնակազմը սկսեց ակտիվ զարգացնել արդեն ձեռք բերված նվաճումները և նպատակաուղղված գրավել նոր բարձունքներ:«Արմենիա» բժշկական կենտրոն. Ուրոլոգիական կլինիկա

 

 

 

2009 թվականին կազմակերպվեց «Տղամարդու առողջություն» հասարակական կազմակերպությունը, անցկացվեց առաջին հայ-ռուսական միջազգային համագումարը:

 

2017 թվականից մինչ օրս կլինիկան ղեկավարում է  բ.գ.թ., դոցենտ Ա.Յու. Զոհրաբյանը:

 

2010 թվականից կլինիկայի աշխատակիցներից շատերը Հայկական հեռաբժշկության ասոցիացիայի ակտիվ անդամներ են

 

«Արմենիա» ՀԲԿ ղեկավարության անմիջական ջանքերով կլինիկան ամբողջությամբ զինվեց նորագույն բժշկական սարքավորումներով լավագույն արտադրողների կողմից` SIEMENS ապրանքանիշի 4-րդ սերնդի հեռահար քարափշրման սարք SIEMENS ապրանքանիշի, STORZ և WOLF ապրանքանիշերի էնդոուրոլոգիական սարքավորումներ: Այս ձեռքբերումները կլինիկայի աշխատանքը բարձրացրեց կատարելապես այլ մակարդակի` հնարավորություն տալով հանդես գալ միջազգային չափանիշներին համապատասխան:

 

«Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգիական կլինիկա

Արմենիա ՀԲԿ, ուրոլոգիական բաժանմունք

 

Կլինիկան ակտիվ մասնակցում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի աշխատանքներին: Առաջատար մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստման կուրսեր Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա  հավաքներին և գիտաժողովներին, ինչը աշխատանքի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման լուրջ գործոն է: Այս ամենը իրագործվում է բուժսպասարկման որակը բարձրացնելու և հանրապետության բնակչության առողջությունը բարելավելու նպատակով:

 

Կլինիկայի փորձառու մասնագետների շնորհիվ բուժվում են այնպիսի հիվանդություններ, ինպիսիք են՝ միզասեռական համակարգի բարորակ և չարորակ նորագոյացությունները, տրավմաները, բնածին և ձեռքբերովի մի շարք հիվանդությունները, ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունները, միզաքարային հիվանդությունը, էրեկտիլ դիսֆունկցիան, անպտղությունը, կանանց մոտ անմիզապահությունը և այլն: Իրագործվել են բացառիկ վիրահատություններ օբստրուկտիվ ազոոսպերմիայի կապակցությամբ:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ուրոլոգիական կլինիկա


Կլինիկան սերտ համագործակցում է հանրապետության առաջատար ուրոլոգիական կլինիկաների հետ: Կլինիկայի շատ աշխատակիցներ համագործակցում են և հանդիասանում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի և Ռուսաստանի ուրոլոգների միության անդամներ են: 



«Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգիական կլինիկա
Կլինիկայի ղեկավար. Արամ Յուրիի Զոհրաբյան, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ

Հեռախոս. +374 91 40 78 94, (010) 31 81 44
Բաժանմունքի վարիչ. Արմեն Լենիկի Մարտիրոսյան
Հեռախոս. +374 55 13 29 09, (010) 31 81 85
Հասցե. Մարգարյան 6, 0078, Երևան, Հայաստան
Էլեկտրոնային հասցե. aram_zohrabyan@mail.ru, martirosyanarmen67@yahoo.com
Վեբ կայք. http://www.armeniamedicalcenter.am