«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

ՔԿԱ և ՔԿԱ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք

«Արմենիա» բժշկական կենտրոն. ՔԿԱ և ՔԿԱ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք«Արմենիա» բժշկական կենտրոնում գործող գլխի, պարանոցի պլաստիկ և վերականգնողական բաժանմունքն ու քիթ-կոկորդի ականջաբանության բաժանմունքը  միավորվել են մեկ բաժանմունքի մեջ՝ աշխատանքն ավելի լիարժեք և օպտիմալ կատարելու նպատակով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը հայտնում է, որ միավորման արդյունքում մասնագետների մոտեցումները` հատկապես սկսնակ և երիտասարդ բժիշկների, առավել արդյունավետ է իրականացվում: Բաժանմունքը տեղակայված է «Արմենիա» բժշկական կենտրոնի ՔԿԱ մասնաշենքի 3-րդ և 5-րդ հարկերում:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. ՔԿԱ և ՔԿԱ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, Արթուր Մինասյան

 


 Ներկայում կլինիկայում կատարվում են քիթ-կոկորդ ականջաբանության, պլաստիկ վիրաբուժության հետ առնչվող բոլոր ծառայությունները.

  • էնդոլարինգեալ վիրահատություններ,
  • քթի և ականջախեցիների պլաստիկ վիրահատություններ,
  • քթի միջնապատի և քթի հարակից խոռոչների վիրահատություններ, 
  • լսողության վերականգնման վիրահատություններ,
  • նշիկների վիրահատություններ:


Բաժանմունքի ղեկավարի խոսքով կլինիկայում հաճախակի նախատեսվում են վերապատրաստումներ. «Մեր մասնագետները հաճախ մասնակցում են տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսների,  օրինակ. վերջերս էնդոսկոպիկ վիրաբուժությանն ուղղված վերապատրաստումներ են անցել: Աշխարհում կատարվող նորամուծությունների մասին մեր մասնագետները միշտ տեղեկացված են և փորձում կիրառել մեր կլինիկայում»:
 

«Արմենիա» բժշկական կենտրոն. ՔԿԱ և ՔԿԱ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք