«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ուլտրաձայնային հետազոտություն

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ուլտրաձայնային հետազոտություն«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գործում են երեք ուլտրաձայնային հետազոտության կաբինետներ, որտեղ աշխատում են աշխատանքային երկար փորձ ունեցող բժիշկ-սոնոգրաֆիստներ:

 

Ուլտրաձայնային հետազոտություն իրականացնում են որովայնի խոռոչի օրգանների՝ լյարրդի, լեղապարկի, երիկամների, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, կանանց սեռական օրգանների, շականակագեղձի ախտաբանությունների, որովայնում ազատ և պարկավորված հեղուկների առկայության դեպքերում, ինչպես նաև վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, լիմֆատիկ հանգույցների, ամորձիների, փափուկ հյուսվածքների ախտաբանության ժամանակ:

 

Երբեմն բժիշկ-սոնոգրաֆիստները մասնակցում են վիրահատություններին՝ սարքի օգնությամբ հայտնաբերելով դժվար տեսանելի օջախները, ինչպիսիք  են էխինոկոկը և աբսցեսները:


Կենտրոնում գործում է շուրջօրյա  հերթապահություն, որն իրագործվում է  ընդունարանի հերթապահ բժիշկների կողմից, նաև սպասարկվում են  բաժանմունքներում պառկած անկողնային հիվանդները՝ հիվանդասենյակներում:


Կենտրոնում աշխատում են 10 բժիշկ-սոնոգրաֆիստներ, բաժանմունքի վարիչն է Ա.Ն. Սարխոշյանը:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ուլտրաձայնային հետազոտություն