«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Էնդոսկոպիա

 «Արմենիա» բժշկական կենտրոնում գործում է ստամոքս-աղիքային համակարգի էնդոսկոպիկ ծառայություն, որտեղ կատարվում են  ո՛չ միայն ախտորոշման նպատակով ստամոքսի, աղիների, լեղուղիների հետազոտություններ, այլ նաև իրականացվում են էնդոսկոպիկ վիրահատություններ:

Վերջին տարիներին էնդոսկոպիկ միջամտությունների ցանկն առավել ընդարձակ է: 2014-ին բաժանմունքը վերազինվեց «Օլիմպուս» ընկերության նոր տեսաէնդոսկոպիկ համակարգով, որն իր տեսախցիկների քանակով (գաստրոսկոպ, դուոդենոսկոպ և կոլոնոսկոպ) ամենամեծ հագեցվածությունն ունի, իսկ կատարվող միջամտությունների ցանկով ամենամեծն է Հայաստանում:

Ծառայությունում աշխատում են բժիշկներ Վարյա Սուրենի Մոսոյանը և Կարեն Դավիթի Մանուկյանը:

 

«Արմենիա» ՀԲԿ , Էնդոսկոպիա
Բացի ախտորոշումից այստեղ իրականացվում են մի շարք թերապևտիկ միջամտություններ, որոնք ներդրվել են վերջին 3 տարվա ընթացքում բժիշկ Կարեն Մանուկյանի կողմից.

  • կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում,
  • ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների ժամանակ կերակրափողի, ստամոքսաելքի, հաստ աղու ստենտավորում,
  • լեղուղիների ստենտավորում՝ ուռուցքների ժամանակ, ինչպես պլաստիկ, այնպես էլ մետաղական ստենտերով,
  • էնդոսկոպիկ եղանակով քարերի հեռացում (էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա):


«Արմենիա» ՀԲԿ , ԷնդոսկոպիաԿերակրափողի ախալազիայի դեպքում տարիներ շարունակ միայն այս կենտրոնում է կատարվել և հիմա արդեն նոր տեսակի բալոններով է իրականացվում կարդիո-պնևմատիկ բալոնային դիլատացիան:


Երեք տարի առաջ Հայաստանում առաջին անգամ սկսեցին կատարել կերակրափողի վարիկոզ կապումը, որը շատ հաճախ հանդիպում է ցիրոզ ախտորոշված հիվանդների մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանում հաճախացել են վիրուսային հեպատիտները և հաջորդող` ցիրոզի բերող բարդությունները: Նման պարագայում հիվանդները դիմում էին այլ երկրների կլինիկաներ՝ էլաստիկ լիգավորում կատարելու: Վերջինս կիրառվում է և´ արյունահոսությունների դադարեցման նպատակով, և´ պլանային ձևով՝ որպես կանխարգելիչ եղանակ նման բարդություններից զերծ մնալու համար:

Մեծահասակների կերակրափողի բուժավորման (սիստեմատիկ լայնացման) համար նախատեսված բուժերի միակ համակարգը գտնվում է այս կենտրոնում: Այն օգտագործվում է կերակրափողի սպիական նեղացումների ժամանակ, որն առավելապես հանդիպում է քիմիական այրվածքներից հետո: Բուժերի հավաքածուի տրամագծերը 5 մմ-ից մինչև 15 մմ սահմանում են:

Բաժանմունքում նաև իրականացվում են.

  • ոչ վարիկոզային արյունահոսությունների էնդոսկոպիկ դադարեցում՝ կլիպսերի, կոագուլիացիոն, սկլերոզանտների օգտագործմամբ:
  • ստամոքս-աղիքային համակարգից օտար մարմինների հեռացում,
  • Էնդոսկոպիկ գաստրոստոմիա,
  • հաստ աղիքի պոլիպների հեռացում էնդոսկոպիկ եղանակով, որը կարևոր խնդիր է հաստ աղիքի ուռուցքի կանխարգելման գործընթացում:

 

«Արմենիա» ՀԲԿ , Էնդոսկոպիա

 

Արտասահմանում 45-50 տարեկանն անց մարդիկ անցնում են սքրինինգային կոլոնոսկոպիա` նշված գոյացությունների հայտնաբերման և հեռացման նպատակով, որը հաստ աղու քաղցկեղի լավագույն կանխարգելումն է ներկայում:


Բաժանմունքում օգտագործում են ներստամոքսային բալոնների կիրառման եղանակը՝ ճարպակալման ժամանակ, որի տեղադրման համար որպես մեթոդ ծառայում է էնդոսկոպը: Այն թույլ է տալիս ամսվա ընթացքում պացիենտների քաշը մինչև 50 կգ նվազեցնել՝ առանց վիրահատական միջամտությունների:

Թերապևտիկ էնդոսկոպիայի ծառայությունների ցանկն այսքանով չի սահմանափակվելու. առաջիկայում կլինիկայում կներդրվեն նոր մեթոդներ: Վերոնշյալ մեթոդները 3-4 տարի առաջ Հայաստանում գրեթե ներդրված չէին: