«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

 

 

«Արմենիա» ՀԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

 

2005 թվականից «Արմենիա» ՀԲԿ գործում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը, որը ՀՀ տարածքում գործող առաջատար բաժանմունքներից է: Այն հագեցված է լավագույն բժշկական սարքերով:

 

Բաժանմունքում բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ իրականացվում են վնասվածքների և օրթոպեդիկ հիվանդությունների  լայն սպեկտրի միջամտություններ: Վիրահատությունների ժամանակ  օգտագործվում են միայն հայտնի արտասահմանյան ընկերությունների որակյալ իմպլանտներ (Jonhnson&Jonhnson, SYNTHES, A.O, STORZ և այլն):


«Արմենիա» ՀԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքՎնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատություննեը.

 

  • վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակի վնասվածների վիրահատական բուժում,

  • կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,

  • ծնկան հոդի արթրոսկոպիկ միջամտություններ,

  • վերին և ստորին վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,

  • վերին և ստորին վերջույթների երկարացում և դեֆորմացիանների շտկում:


Բաժանմունքը համագործակցում է Գերմանիայի և Ռուսաստանի Դաշնության առաջատար բժշկական կենտրոնների հետ, որտեղ բաժանմունքի մասնագետները նաև վերապատրաստվում են:


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում աշխատում է հինգ օրթոպեդ-վնասվածքաբան:  Երեք մասնագետներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն:

 

«Արմենիա» ՀԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք