«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոն

 

 «Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնը գործում է 1988 թվականից: Կենտրոնը հիմնադրվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության և ՀԽՍՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան (1970-1990թթ.) Կիմ Շուքուրյանի կողմից:


Կենտրոնում աշխատում են փորձառու մասնագետներ։ Նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ, մասնակցում միջազգային գիտաժողովների:


Բոլոր վիրահատությունները կենտրոնում կատարվում են միկրոսկոպի օգնությամբ։ Կենտրոնում գործում են նաև լոգոպեդի և սուրդոմանկավարժի կաբինետներ։ Լսողության պրոթեզավորման կաբինետում կատարվում են ժամանակակից թվային լսողական սարքերի անհատական ընտրություն և մշակում։

 

«Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք


Կենտրոնում կատարվում են լսողությունը վերականգնող բոլոր տեսակի վիրահատությունները.

 

  • ստապերոպլաստիկա` օտոսկլերոզի ժամանակ,
  • միրինգո-տիմպանոպլաստիկա` թմբկաթաղանթի պերֆորացիաների ժամանակ,
  • սանացիոն վիրահատություններ` քրոնիկ թարախային միջին օտիտների ժամանակ,
  • շունտավորում` քրոնիկ սեկրետոր միջին օտիտների ժամանակ։

 

«Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք «Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք «Արմենիա» ՀԲԿ , Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունք

 

Կենտրոնում կատարվում են լսողության խանգարումների բազմակողմանի հետազոտություններ.

 

  • տոնալ շեմքային և վերշեմքային աուդիոմետրիա,
  • իմպենդանսային աուդիոմետրիա,
  • համակարգչային աուդիոմետրիա:


Կենտրոնի գործունեության 28 տարիների ընթացքում կենտրոնում վերապատրաստվել է 14 կլինիկական օրդինատոր, որոնց մեծ մասը զգալի հաջողությունների է հասել արտերկրում:


Ստեղծման օրվանից առայսօր կենտրոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ, քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Ավետիքի Միրաքյանը:

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ականջի միկրովիրաբուժության կենտրոն