«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 1995 թվականից։ Բաժանմունքն ուսումնական բազա է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի համար։ 


Բաժանմունքն ունի 25 մահճակալ: Այստեղ աշխատում են 4 բժիշկ և 3 հերթապահ:


Ստեղծման օրվանից առայսօր բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ. դոցենտ Արթուր Վլադիմիրի Պապիկյանը։ 


Բաժանմունքում իրականացվում են.

 

  • դեմքի և ծնոտի էսթետիկ վերականգնողական վիրաբուժական միջամտություններ (ռինո-բլեֆարո-օտոպլաստիկա, դեմքի մաշկի ձգում, ծնոտի բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական ուղղում, օրթոգնատիկ վիրաբուժություն),

  • դիմածնոտային շրջանի (ԴԾՇ) և պարանոցի բարորակ ու չարորակ ուռուցքների և ուռուցքանման գոյացումների վիրահատական բուժում,

  • ԴԾՇ վնասվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում (քիթ-այտ-ակնակապճային համակարգի, վերին և ստորին ծնոտների կոտրվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում),

    «Արմենիա» ՀԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք «Արմենիա» ՀԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

  • քունքստործնոտային հոդի (ՔՍԾՀ), թքագեղձերի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,

  • ԴԾՇ բարդ պրոթեզավորում և ատամնային իմպլանտացիա,

  • ԴԾՇ նյարդային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,

  • ԴԾՇ և պարանոցի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում (աբսցեսներ, ֆլեգմոնաներ, լիմֆադենիտ, հայմորիտ, սպեցիֆիկ բորբոքային հիվանդություններ):

 

«Արմենիա» ՀԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք