«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Փսիխոսոմատիկ բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ, Փսիխոսոմատիկ բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքը ստեղծվել է 1988 թվականին և առայսօր միակն է հանրապետությունում: Բաժանմունքը նախատեսված է հոգեկան խանգարումներով, նևրոզներով տառապող հիվանդների համար:


Փսիխոսոմատիկ հիվանդություն են համարվում և´ բրոնխիալ ասթման, և´ խոցային հիվանդությունը, և´ զարկերակային հիպերտենզիան, և´ սրտամկանի կաթվածը` այն պարզ պատճառով, որ բոլոր դրսևորումներում մեծավ մասամբ առկա են հոգեբանական խնդիրները:


Նշանակություն ունի նաև մարդու բնավորության գծերը, աշխատանքային միջավայրը…: Օրինակ. ըստ վիճակագրության, տղամարդիկ ավելի են հակված կաթված ստանալու ռիսկին, ինչին նպաստող է նրանց  սեռին հատուկ մրցակցության ոգին, իսկ զարկերակային հիպերտենզիան հիմնականում բնորոշ է կանանց, ինչը հոգեբանական  հարմարողականության պակասի հետեւանք է: Իսկ, օրինակ, տագնապային մարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում է  շաքարային դիաբետը: Լարված մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց շրջանում փսիխոսոմատիկ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունն առավել մեծ է: 


«Արմենիա» ՀԲԿ, Փսիխոսոմատիկ բաժանմունքՓսխոսոմատիկ հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են  երեսունն անց մարդկանց մոտ:


Հոգեբանության ազդեցությունը մարդու առողջության վրա, անկասկած, մեծ է: Դրա բուժումը հոգեթերապիան է: Եթե մարդու ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է, կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է տանը, աշխատանքի վայրում, և նա չի հարմարվում, իհարկե՛, նրա մոտ առաջանում է կիսվելու ցանկություն… Նման դեպքերում նա կարող է դիմել հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը, ով կօգնի հոգեբանական շտկման միջոցով արագ հասնել հոգեկան հավասարակշռության: 


Ներկայում դեպրեսիայով տառապող հիվանդների աճը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական իրավիճակով:


Եթե կան արտահայտված գանգատներ, հարկ է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որպես կանխարգելիչ միջոց կան հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ. մարդը պետք է իր առջև պարզ, լուծելի խնդիրներ դնի՝ «ի՞նչ եմ ուզում», «ինչպե՞ս հասնել»: Հնարավոր է նաև` չկարողանալ հասնել նպատակին. պետք է նաև դրանից ժամանակին հրաժարվելու և հարմարվելու ունակություն ձեռք բերել: Խոսքը վերաբերում է հոգեբանական հարմարողականությանը:
Բաժանմունքը հագեցված է բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այստեղ հոգեբուժության կուրս են անցնում բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողները:


Բաժնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ: 

 

Փսիխսոմատիկ բաժանմունքը տեղծման օրվանից առայսօր ղեկավարում է հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը: 

 

«Արմենիա» ՀԲԿ, Փսիխոսոմատիկ բաժանմունք