«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Նյարդաակնաբուժական կաբինետ

Արմենիա ՀԲԿ, Նյարդաակնաբուժական կաբինետ«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդաակնաբուժական  ծառայությունը զբաղվում է աչքի և նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ: Այս ծառայությունն իրականացվում է նյարդավիրաբուժական և ակնաբուժական ախտանիշների համակցման դեպքում և չի համարվում ակնաբուժական ծառայություն: Այն առավել մոտ է նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների հետ կապված խնդիրների ախտորոշմանն ու բուժմանը: Իրականացվում են հետազոտություններ կապված ներգանգային ճնշման բարձրացումների, տեսողական խանգարումների հետ, որոնք անմիջական կապ ունեն ոչ թե աչքերի, այլ գլխուղեղում գտնվող տեսողական ուղիների հետ: Նյարդաակնաբուժական ծառայության շրջանակում կատարվում են այնպիսի հիվանդությունների ախտորոշում, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, վահանաձև գեղձի հիվանդությունները, ինչպես նաև ախտորոշում է իրականացվում ուժեղ գլխացավերի, գլխապտույտների գանգատների դեպքերում: Առաջնահերթ հետազոտվում է աչքի տեսողությունը, որից հետո պարզ է դառնում՝ պացիենտը տեսողությա՞ն, թե՞ գլխի հետ կապված խնդիրներ ունի: Առանց աչքի բիբը լայնացնելու, օֆտալմոսկոպի միջոցով ուսումնասիրվում է ակնահատակը, որն օգնում է պարզել գլխուղեղի անոթների վիճակը: Ի դեպ, տեսողական նյարդը միակ նյարդն է, որ տեսանելի է: Նյարդաակնաբուժական կաբինետում հետազոտվելը տարիքային սահմանափակում չունի, սակայն հիմնականում դիմում են 18-ն անց պացիենտները: