«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ռևմատոլոգիական կաբինետ

Ռևմատոլոգիական ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.

 

  1. հոդերի բորբոքային հիվանդություններ /արթրիտներ, սպոնդիլոարթրիտներ/,
  2. մետաբոլիկ, դեգեներատիվ հիվանդություններ /օստեոպորոզ, օստեոարթրոզ/,
  3. շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ /համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ և համակարգային սկլերոդերմիա/,
  4. համակարգային վասկուլիտներ:


«Արմենիա» ՀԲԿ-ն հագեցված է ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից մեթոդներով`  հոդերի ՈՒՁՀ, ռենտգենոգրաֆիա, ողնաշարի և հոդերի համակարգչային շերտագրություն, լաբորատոր հետազոտություններ` իմունոլոգիական և բիոքիմիական, որոնց շնորհիվ կատարվում է ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում:

Բժիշկ-ռևմատոլոգ` Գոհար Գառնիկի Հակոբյան