«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ասեղնաբույժի կաբինետ

Չնայած իր 3000 տարվա պատմության չինական բժշկությունը մեզ մոտ և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում սկսել է լայն տարածում ստանալ միայն վերջին հարյուրամյակում: Առ այսօր, չինական բժշկությունն, ունենալով հազարամյակների պատմություն,  չի կորցրել իր արդիականությունը:

Հայաստանում և տարածաշրջանում չինական բժշկության կիրառման գործընթացը կրում էր տարերային բնույթ: Սակայն ներկայում բժշկագիտության այլընտրանքային ուղղությունները մեզանում ավելի մեծ վստահություն և լայն կիրառություն են ստանում: Դրա հետ կապված ավելի ու ավելի է ընդարձակվում համագործակցության շրջանակները և ներկայում համագործակցում ենք բժշկագիտության գրեթե բոլոր այն ոլորտների հետ, որոնցում ասեղնաբուժության կիրառումն արդյունավետ է:

 

Մխիթարյան Շուշանիկ


Չինական բժշկությունը հասկանալու համար պետք է իմանալ նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը և հիմնադրույթները: Այս բժշկության առեղծվածն այն է, որ 3000 տարի առաջ այդ բժիշկները ո՛չ միայն կատարյալ տիրապետել են մարդու անատոմիային, ավելին, նրանք մանրամասն նկարագրել են ասեղնաբուժության հիմունքներից մեկը հանդիսացող մերիդիանները, կանալները` իրենց համապատասխան կետերով, արտաքին և ներքին ուղիներով, իր ամբողջ համակարգով: Մերիդիաններով, կանալներով անցնում է կենսական էներգիան, որն, ըստ չինական բժշկության, մարդու գոյության հիմքն է: Չինացիներն այն կոչում են Չի: Բնության և մարդու օրգանիզմի կենսագործունեության ամբողջ գործընթացն այդ կենսական էներգիայի շարժման և փոփոխության հետևանքն է:

Մյուս կարևոր դրույթը “Yin”-ի և ”Yang”-ի հիմնադրույթն է: Ինչպես չինական բժշկության, այնպես էլ արևմտյան բժշկության ու, ընդհանրապես, ամեն ինչի հիմքում երկու միմյանց լրացնող, միևնույն ժամանակ, միմյանց հակադիր երևույթների ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունն է: Արևմտյան բժշկության մեջ այն կոչվում է նյարդա-հումորալ հավասարակշռություն, չինական բժշկության մեջ` “Yin”-ի և ”Yang”: “Yin”-ը նյութական, պասիվ սկիզբն է, իսկ ”Yang”-ը ֆունկցիոնալ ակտիվ սկիզբը. երկու մշտապես միմյանց լրացնող և հակադիր երևույթներ, որոնք երբեք չեն միահյուսվում, բայց, միևնույն ժամանակ, չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը` մյուսի: Իդեալական վիճակը այդ երկու սկզբերի ներդաշնակ հավասարակշռությունն է, ուստի բուժել հիվանդությունը նշանակում է կարգավորել այդ դիսբալանսը:

 

Մխիթարյան Շուշանիկ


Չինական բժշկության մեջ “Yin”-ի և ”Yang”-ի ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունը ապահովվում և պահպանվում է կենսական էներգիայի միջոցով, և, եթե որևէ օրգանում կամ մերիդիանում առաջանում է այդ էներգիայի շրջանառության խանգարում, խախտվում է հավասարակշռությունը Ինի և Յանի միջև ու առաջանում է հիվանդություն: Եթե ճիշտ կարողանանք գտնել համապատասխան կետերը, կարելի է ասեղների միջոցով հեռացնել ավելցուկային էներգիան կամ տվյալ օրգան ուղարկել լրացուցիչ էներգիա և վերացնել հիվանդության պատճառը:

Ասեղնաբուժությունն առավել արդյունավետ է.


  • հիվանդության վաղ շրջանում, ի տարբերություն արևմտյան բժիշկների մոտ ընդունված այն կարծիքի, որ ասեղնաբուժությունը ֆիզոթերապիայի նման պետք է կիրառել վերականգնման շրջանում,
  • հիվանդությունների սուր կամ քրոնիկ շրջանում,
  • հիվանդությունների թեթև և միջին ծանրության դեպքերում,
  • առավել արդյունավետ է երիտասարդ և միջին տարիքի հիվանդների, քան ծերերի մոտ,
  • ասեղնաբուժությունն արդյունավետ չէ ուռուցքների, հատկապես չարորակ ուռուցքների ժամանակ, կոպիտ օրգանական փոփոխություններով ընթացող հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ:


Այսինքն, որքան ախտածին գործոնները քիչ են հասցրել վնասել օրգանիզմը, որքան շատ է պահպանվել նրա ներքին ռեսուրսները, այնքան ասեղնաբուժությունն արդյունավետ է:

 

Մխիթարյան Շուշանիկ


Այստեղից հետևություն. բոլոր այն հիվանդություները, որոնք այս կամ այն կերպ ենթակա են բուժման ընդհանուր թերապիայի ժամանակ, բուժվում են նաև ասեղնաբուժությամբ: Այն շատ ավելի արդյունավետ է ֆունկցիոնալ բնույթի հիվանդությունների ժամանակ, հատկապես, երբ բուժումը սկսվում է սուր շրջանում և վաղ էտապում: Այն արդյունավետ է նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ` գլխացավերի, նևրիտների, ռադիկուլիտների, օստեոխոնդրիոզների, նևրոզների, դեպրեսիաների, ինչպես նաև գիշերամիզությունների, աղե-ստամոքսային, միզասեռական, գինեկոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, աչքի, էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ բնույթի և այլ հիվանդությունների ժամանակ:

Չինական բժշկության մեջ կիրառվող հիմնական մեթոդներ են.

  • Ասեղնաբուժություն:
  • Բուժում այրման միջոցով. ասեղնաբուժությունը և բուժումն այրման միջոցով մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, և կոչվում է «Ճըն-Ծյու» թերապիա: Այրման միջոցով բուժումը կատարվում է մոքսայի միջոցով, որը oշինդրի (Artemisa vulgaris) չորացրած և մանրացրած փոշին է:
  • Բուժում բանկաներով. բանկաներով բուժումը ներառում է հետևյալ ձևերը.
    ա. միայն բանկաներ տվյալ շրջանում,
    բ. բանկաներ ասեղների վրա` խթանելու ասեղների ազդեգությունը,
    գ. բանկաներ արյուն բաց թողնելու ժամանակ,
    դ. բանկաներով մերսում,
  • Թույ-նա մերսում և մերսում քարերով,
  • Բուժում փնջային կամ մաշկային ասեղների միջոցով:
  • Աուրիկուլոթերապիա. ականջի վրա գտնվող կետերի ասեղնաբուժություն:


Չինական բժշկությունն ընդհանուրից գնում է դեպի մասնավորը, արևմտյան բժշկությունը` մասնավորից դեպի ընդհանուրը:

 

Մխիթարյան Շուշանիկ


Արևմտյան բժշկության մեջ հիվանդությունը բուժում են արտաքինից ներմուծելով դեղորայք, չինական բժշկությունը բուժում է հենվելով օրգանիզմի ներքին հնարավորությունների, որի չօգտագոծված պաշարները բավական մեծ են, և մենք օգտագործում ենք մեր ռեզերվների ընդամենը 5%-8%-ը: Սրանով է պայմանավորված չինական բժշկության այն անվիճելի առավելությունը, որ ասեղնաբուժությունը, ի տարբերություն դեղորայքային բուժման, չունի որևէ կողմնակի ազդեցություն:

Ասեղնաբուժությունը որևէ հակացուցում կամ տարիքային սահմանափակում չունի: Ասեղնաբուժության ժամանակ որևէ բարդություն չի զարգանա, եթե այն իրականացնում են համապատասխան կրթություն ստացած, փորձառու և բարձրակարգ մասնագետները, հակառակ դեպքում անվտանգությունը երաշխավորված չէ: