«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ֆիզիոթերապիայի բաժանմունք

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ-ում գործող վերականգնողական կենտրոնն անկրկնելի է իր բոլոր դրսևորումներով. հագեցած նյութատեխնիկական բազա, արհեստավարժ մասնագետների թիմ, մատչելի գներ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդին: Մեր մասնագետները, պահպանելով խորհրդային առողջապահության լավագույն ավանդույթները, կիրառում են նաև ժամանակակից բոլոր մեթոդները` հասնելով գերազանց արդյունքի: Սա գովազդ չէ, սա արդեն վաղուց հաստատված ճշմարտություն է, իսկ, ինչպես հայտնի է, ճշմարտությունն ապացույցի կամ գովազդի կարիք չունի: Բուժհիմնարկների գովազդային այս օվկիանոսում շատ հեշտ է խճճվել, պետք է ուղղակի հիշել, որ լավագույնն ու անհրաժեշտը գովազդի կարիք չունի:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ-ն շուրջ 5 տասնամյակի փորձ ունի: Գովազդում են իրեր, երևույթներ, որոնք երեկ են հայտնվել, հիմնարկներ, որոնք մեկ օրական ծաղիկներ են: Մեր հայրենակիցներն, ի դեմս մեզ, հուսալի ձեռքերում են:

 

«Արմենիա» ՀԲԿ-ն սաղարթախիտ հզոր ծառ է, բազմաֆունկցիոնալ հիմնարկ, որի մի ճյուղն է վերականգնողական կենտրոնը:

 

Վերականգնել որևէ բան, հատկապես կորցրած առողջությունը , գրեթե անհնար է: Այդ անհնարինով զբաղվել և զբաղվում է «Արմենիա» ՀԲԿ-ում գործող վերականգնողական կենտրոնը, կենտրոն, որն իր ուրույն տեղն ունի բուժական բազում հիմնարկների մեջ, կենտրոն, որտեղ հասկանում են, ձեռք են մեկնում և իսկապես օգնում են: Կենտրոնը, լինելով շատ մեծ ու բազմաֆունկցիոնալ կառույցի փոքր մասը, պատվով է կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները:

 

Բ«Արմենիա» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունքժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս մեկ այցով լուծել բոլոր խնդիրները` խնայելով ժամանակն ու նյարդերը: Եթե ազգային բանակը ազգի անվտանգության երաշխավորն է, ապա «Արմենիա» ՀԲԿ-ն ուղղակի կոչված է լինելու ազգային առողջապահության առաջամարտիկը, որի համար առկա են բոլոր նախապայմանները. նյութատեխնիկական հզոր բազա, իրենց գործի գիտակ մասնագետների թիմ և մատչելի գներ:

 

Բուժումը սկսվում է ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ-ԱՄՐԱՊՆԴՈՒՄ հաջորդականությամբ, և այս ամենը՝ մեկ տեղում: