«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ախտաբանա-անատոմիական բաժանմունք

 

Ընդհանուր ախտաբանության բաժանմունք 

 

«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում է գտնվում ախտաբանական-անատոմիական բաժանմունքի՝ պաթանատոմիայի մասնաշենքը, որը գործում է հիվանդանոցի հիմնադրման օրվանից:

 

Կարեւորագույն նշանակություն ունեցող բաժանմունքում իրականացվում է.

  • Հյուսվածքաբանական հետազոտություն (հետազոտության տեւողությունը 3-5 օր)
  • Բիոպսիոն հետազոտություն (հետազոտության տեւողությունը 3-5 օր)
  • Ներվիրահատական (ինտրաօպերացիոն կամ էքսպրես հետազոտություն) հյուսվածքաբանական հետազոտություն (հետազոտության տեւողությունը 10-15 րոպե)
  • Բջջաբանական հետազոտություն (հետազոտության տեւողությունը 1 օր)
  • Հիստոքիմիական հետազոտություններ (հետազոտության տեւողությունը  մինչեւ 10 օր)
  •  Օրգանի հետազոտություն (հետազոտության տեւողությունը 7-10 օր)
  • Հիվանդանոցային մահերի հետազոտություն՝ դիահերձում օրգանների ու հյուսվածքների հետագա հիստոլոգիական ուսումնասիրություն
 
 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Ախտաբանա-անատոմիական բաժանմունք

Ախտաբանա-անատոմիական բաժանմունքը ունի հետեւյալ ստորաբաժանումները. 


  • Բիոպսիաների նախնական մշակման սենյակ
  • Հյուսվածաբանական լաբորատորիա
  • Ավտոկլավ
  • Արխիվի պահպանման սրահ
  • Քիմիական ռեակտիվների եւ ներկանյութերի պահեստ
  • Դիակների պահպանման սառնարան
  • Դիահերձման սրահներ
  • Հիստոքիմիական լաբորատորիա
  • Դիահերձման սրահ՝ վարակիչ հիվանդություններից մահացածների համար


Բաժանմունքը կլինիկական բազա է Երեւանի պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիա ամբիոնի համար: Բաժանմունքը համագործակցում է գերմանական առաջատար կլինիկաների հետ՝ տելեմեդիցինայի ոլորտով:

 

 

 

 

Ընդհանուր ախտաբանության բաժանմունքի վարիչՎարդան Դաբաղյան   «Արմենիա» բժշկական կենտրոն. Ախտաբանա-անատոմիական բաժանմունք