«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Անզգայացման բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքը հիմնադրվել է 1972 թվականին: Այն հանրապետությունում առաջիններից է, ղեկավարել է Յակով Սողոմոնի Զալցմանը, ում հետագայում փոխարինել է Գեորգի Հովհաննեսի Անժելովը:


Անզգայացման բաժանմունքը համագործակցում է վիրաբուժական բաժանմունքների հետ՝ընդհանուր և անոթային, ուրոլոգիայի, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժական, դիմածնոտային և ՔԿԱ հիվանդությունների, ընդ որում, յուրաքանչյուր բաժանմունքին կցված է մեկ կամ երկու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:


Մեր կլինիկայում օգտագործվում են Հայաստանում առկա բոլոր տեսակի դեղանյութերը: Այսօր բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, որն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ (առկա են 15 անզգայացման համակարգ և բազմաֆունկցիոնալ մոնիտորներ): Բաժանմունքում տարեկան կատարում է մոտավորապես 3.000 անզգայացում:


Անեսթեզիոլոգի խնդիրն է ապահովել և՛ վիրաբույժի, և՛ պացիենտի հարմարավետությունը, վիրահատական միջամտության ընթացքում պահպանել պացիենտի անվտանգությունը: Ստացիոնար ընդունվելիս պացիենտը հետազոտվում է և, հարակից ախտաբանություն հայտնաբերելիս, նախքան վիրահատական միջամտությունը հնարավորինս վերացվում: Համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում պացիենտի և նրա հարազատների հետ, ստորագրվում է  համաձայնագիր` հնարավոր բարդություններին տեղյակ լինելու մասին, ինչը նաև իրավաբանական փաստաթուղթ է: Հրատապ վիրահատությունների դեպքում հավաքվում է կարճ անամնեզ:


«Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավարն է Արիստ Ղազարյանը: Բաժանմունքում աշխատում է 9 բժիշկ-անեսթեզիոլոգ: