«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների, տարբեր հիվանդությունների ժամանակ հայտնաբերվում են խնդիրների առկայությունը, գնահատվում անոթների պատերի վիճակը՝ նեղացումների աստիճանը, նրանց տեղակայումը, թրոմբների առկայությունը, անոթներում արյան հոսքի արագությունը և բնույթը:

Դուպլեքս հետազոտության ժամանակ  կիրառվում է գունային դոպլեր սքանավորում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն:

 

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն
Սպեկտրալ դոպլեր վերլուծության միջոցով հետազոտվում է անոթներում արյան հոսքի արագությունը։ Մեթոդն անփոխարինելի է նյարդաբանական և անոթային խնդիրների հայտնաբերման ժամանակ: Անոթների դուպլեքս հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել անոթի լուսանցքում արյան շրջանառության ցուցանիշները՝ անոթների նեղացումների աստիճանները, անոթներում խցանումները թրոմբով և աթերոսկլերոտիկ վահանիկներով:

Դուպլեքս հետազոտությունը մեծ առավելություն ունի նախկինում կիրառվող նմանատիպ այլ հետազոտություններից (անոթների դոպլեր կամ դոպլերոգրաֆիա), որոնք թույլ էին տալիս գնահատել միայն արյան հոսքի արագությունը և ուղղությունը:

 

Արմենիա ՀԲԿ-ում դուպլեքս հետազոտությունը ներդրվել է 2000 թվականին:

 

Դուպլեքս հետազոտության առավելությունները՝

  • մեթոդի բարձր զգայունությունը,
  • ոչ ինվազիվությունը, 
  • կրկնակի հետազոտությունների հնարավորությունը,
  • մատչելիությունը, 
  • անցավ լինելը։


Վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

  • վերջույթների ջղաձգություն,
  • վերջույթներում ծանրության զգացողություն, 
  • այրոց, 
  • սառնություն, 
  • ցավ, 
  • թմրածություն, 
  • խոցերի առկայություն, 
  • մաշկի գույնի փոփոխություն, 
  • մաշկին անոթային աստղիկների առկայություն, 
  • այտուց,
  • անցողիկ կաղության առաջացում:


Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

  • գլխապտույներ,
  • ականջներում աղմուկի առկայության,
  • գիտակցության խանգարումներ,  
  • անհայտ ծագման հաճախակի գլխացավեր:


Դուպլեքս հետազոտություն ցուցված է նաև համակարգային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեղային արյան շրջանառության խանգարման պոտենցիալ պատճառներ են (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վասկուլիտներ և այլն):

 

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն

 

Հետազոտությունն իրականացվում է բուժառուի պառկած և կանգնած դիրքերում։ Նախապատրաստական միջոցառումների խիստ կանոնակարգ չկա: Որոշ անոթների արյան հոսքերի արագությունները ճշգրիտ գնահատելու համար  ցանկալի է հետազոտությունն իրականացնել բուժառուի հանգիստ վիճակում, և հետազոտությունից առաջ բուժառուն ալկոհոլ  և որոշ դեղեր պետք է չընդունի:

Հետազոտության տևողությունը մոտավորապես 15-30 րոպե է, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո: Հետազոտությունը կարելի է կրկնել ըստ անհրաժեշտության և հիվանդության ընթացքով պայմանավորված:

Եթե նույնիսկ գանգատներ չկան, 40 տարեկանն անց մարդկանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ նպատակով անցնել անոթների դուպլեքս սքանավորում:


Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն