«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Պացիենտների համար

Ինչի՞ց են առաջանում մաշկային խնդիրները. պարզաբանում է մասնագետը

Ինչի՞ց են առաջանում մաշկային խնդիրները. պարզաբանում է մասնագետը

«Ցանկացած օրգան-համակարգի հիվանդություն, ինքնին, խնդիր է, և մաշկային խնդիրները ևս բացառություն չեն, դրանք ևս ունեն իրենց բնորոշ պատճառներն ու զարգացման մեխանիզմները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկաբան Կարեն Վարդանյանն, ում խոսքով` մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ որպես ինքնուրույն հիվանդություն:

«Բայց, քանի որ օրգանիզմը դա առանձին օրգանների կույտ չէ, այլ համահունչ աշխատող մեխանիզմ, հետևաբար, մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ նաև որպես որևէ օրգան-համակարգի ոչ ճիշտ գործունեության հետևանք»,- նշեց մաշկաբանը:

Անդրադառնալով բնակչության շրջանում առավել տարածված մաշկային խնդիրներին` ցանին և քորին, մասնագետը նշեց, որ դրանք մաշկային ամենատարբեր խնդիրների միայն ախտանիշներ են. «Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է համադրել այդ ախտանիշներն առկա մնացած ախտանիշների ու փաստացի առկա հանգամանքների հետ` հիվանդության սկիզբ, նպաստող հանգամանքներ, լաբորատոր ցուցանիշներ, ուղեկցող խնդիրներ և այլն: Այդ ամենից ելնելով, պետք է ախտորոշել, հետո միայն որոշել բուժական ռազմավարությունը, կամ, առհասարակ, դրա անհրաժեշտությունը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց մաշկաբանը:

05.05.2016