«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) կամ կորոնար հիվանդությունը` սրտի ախտահարում է, որի հիմքում կորոնար անոթների սպազմի և աթերոսկլերոզի պատճառով առաջացած սրտամկանի գործառույթների խախտումն է:

ՍԻՀ-ն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է և մահացության ու անաշխատունակության հիմնական պատճառն է: Մահացությունը կազմում է մոտ 0.6-1.6%:

Ի՞նչ է ՍԻՀ-ը

Այս հասկացության ներքո թաքնված է հիվանդությունների մի խումբ, որոնք բնորոշվում են զարկերակների արյան շրջանառության խանգարումներով, ինչն իր հերթին հանգեցնում է սրտամկանի ճիշտ աշխատանքին անհրաժեշտ արյան մատակարարման նվազեցմանը:

Տարբերում են հիվանդության երկու ձևվ` սուր և քրոնիկական: Սուր ՍԻՀ արտահայտվում է սրտամկանի սուր ինֆարկտով, որոշ դեպքերում, նույնիսկ անսպասելի մահով («կորոնար մահ»):

Քրոնիկական ձևվը արտահայտվում է սրտային անբավարարությամբ, առիթմիայով, ստենոկարդիայով: Եթե զարկերակները խցանվում են տրոմբով, կամ խցանումը առաջանում է մանրէների կամ տոքսինների ազդեցության հետևանքով, ՍԻՀ-ը կարող է վերածվել շատ ծանր պաթոլոգիկ վիճակի: Իշեմիայի բարդացման պատճառ կարող են դառնալ աթերոսկլերոզը, զարկերակի սեղումը ուռուցքով կամ օտար մարմնով:

Հիվանդությունը կարող է ունենալ երկու ելք. զարկերակի միջով արյան հոսքի վերականգնման դեպքում, սիրտը կարող է ինքնուրույն վերականգնել աշխատանքը, կամ խցանումը կարող է հանգեցնել մեռուկացում և հյուսվացքների մասնակի նեկրոզ:

Իշեմիան վնասում է ոչ միայն սիրտը: Հաճախ ախտորոշվում է գլխուղեղի և  վերջույների իշեմիա:

Իշեմիան հայտնի է նաև այլ անվան տակ` աթերոսկլերոզ: Աթերոսկլերոզի պատճառն է աթերոսկլերոտիկ գնդիկների կուտակումը արյունատար անոթի պատերին: Նշված պատճառով նվազում է անոթի անցանելիությունը և օրգանը ստանում է ավելի քիչ արյուն:

ՍԻՀ դասակարգումը

  •     Անսպասելի կորոնար մահ:
  •     Ստենոկարդիա:
  •     Սրտամկանի ինֆարկտ:


Ախտանշանները

ՍԻՀ-ի կասկած են առաջացնում կրծքավանդակի շրջանի նոպայաձև ցավերը, այն դեպքում, երբ դրանք առաջանում են ֆիզիկական կամ հուզական լարվածությունից և նահանջում են հանգիստ վիճակում:

Կրցքավանդակի շրջանում ցանկացած ցավերի դեպքում անհրաժեշտ է սրտաբանի կոնսուլտացիա, քանի որ ՍԻՀ-ը կրում է ալիքաձև բնույթ և կա անհրաժեշտություն հիվանդության յուրաքանչյուր արտահայտումը ֆիքսելու: Հիվանդների մոտ մեկ երրորդը կարող է ընդհանրապես ոչ մի ցավ չզգալ: «Անսպասելի մահ» ախտանշանի մասին շատ քիչ մտեղեկություններ կան. պարզապես նոպայից մի քանի ճր առաջ հիվանդը զգում է տհաճություն կրծքավանդակի շրջանում, հաճախ նկատվում են հոգեհուզական խանգարումներ, վրա է հասնում մոտեցող մահվան վախը:

Կորոնար մահվան ախտանշաններն են` ուշագնածությունը, շնչառության կանգը, սրտի զարկի բացակայությունը խոշոր անոթների շրջանում, սրտի բախման բացակայությունը, աջքերի բիբերի լայնացումը, մաշկի մոխրագույն երանգը:

Ստենոկարդիան հիմնական արտահայտվում է ցավով, որը տեղակայված է կրծքավանդակի ձախ հատվածում, թափանցում է դեպի ձեռք, պարանոց, թիկունք: Ցավը զուգակցվում է ծանրության, այրոցի, ճնշվածության զգացումը կրծքավանդակի շրջանում:

ՍԻՀ-ով հիվանդների հիմնական և ընդհանուր ախտանիշներն են. մահվան վախը, տագնապը, ընդհանուր թուլությունը, առատ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, սրտի զարկի կտրուկ արագացումը:

Պատճառները

Աթերոսկլերոտիկ բշտիկների կուտակման պատճառով առաջացած տրոմբը ժամանակի ընթացքում հանգեցնում է արյունատար անոթի անանցելիութանը, ինչը բերում է սրտամկանի սնուցման քրոնիկական խանգարմանը, ինչն արտահայտվում է լարվածության ստենոկարդիայով: Թրոմբի առաջացումն ու սանոթային սպազմը հանգեցնում են սրտամկանի արյան ծրջանառության խանգարում և զարգանում է սրտամկանի ինֆարկտ:

ՍԻՀ կարող են առաջացնել անև այլ պատճառներ. սրտի զանգվածի աճը, կորոնար զարկերակների բնածին խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները: Սակայն հարկ է նշել, որ բոլոր պատճառները բերում են անոթի լուսանցքի նեղացմանը, և ՍԻՀ միակ պատճառ է, այնուամենայնիվ` անոթի նեղացումը և սնուցման խանգարումը:

Դիտարկվում են ՍԻՀ առաջացման փոփոխական գործոններ.

  •     զարկերակային գերճնշումը,
  •     ծխախոտամոլությունը,
  •     մարմնի ավելորդ քաշը,
  •     շաքարային դիաբետը,
  •     հիպոդինամիան,
  •     ոչ ճիշտ սնունդը,
  •     արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը,
  •     յարդա-հոգեկան լարվածությունը,
  •     ալկոհոլիզմը:


Ամենավտանգավոր գործոններն են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ծխախոտամոլությունն ու ճարպակալումը:

Չփոփոխվող գործոններն են.

  •     50-60 բարձր տարիքը,
  •     արական սեռը,
  •     ժառանգականությունը:


Բուժումը

ԱԽտորոշման և բուժման կարևորագույն պայմանն է` բժշկի և հիվանդի համատեղ աշխատանքը մի քանի ուղղություններով:

Ախտորոշման գործընթացը ներառում է. լաբորատոր հետազոտություններ (խոլեստերինի մակարդակը, ինֆարկտին և ստենոկարդիային բնորոշ ֆերմենտների առկայությունը արյան մեջ), էլեկտրասրտագրումը, սրտի գերձայնային հետազոտությունը և այլ:

Բուժումը ներառում է ոչդեղորայքային և դեղորայքային մոտեցումներ: Սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզական լարվածության կարգավորումը` պարտադիր նախապայման է հակաագրեգանտների, բ-ադրենաբլոկատորների, հիպոխոլեստերինեմիկ դեղերի, նիտրատների, հակակոագուլյանտների, ԱՊՖ-պաշարիչների, բջջային մետաբոլիզմը կարգավորող պատրաստուկների կիրառման: Տարածում է ստացել ՍԻՀ վիրաբուժական բուժումը` կորոնար շունտավորումը, էնդովասկուլյար վիրահատությունները:

Բուժման նպատակն է հիվանդի կյանքի որակի բարձրացումը, կյանքի երկարացումը, անսպասելի մահվան, սրտամկանի ինֆարկտի, ոչստաբիլ ստենոկարդիայի զարգացման կանխումը:

14.03.2018