«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Քրոնիկական ռինիտ

Քրոնիկական ռինիտ

Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած, առավել տարածված տհաճ հիվանդություններից է, որը ներկայում գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում:

Եվ, չնայած քրոնիկական հարբուխն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն հարկ է դրանից զգուշանալ. եթե այս հիվանդությունը ժամանակին չբուժվի, այն կարող է երկար ժամանակ մարդուն զրկել ո՛չ միայն աշխատունակությունից և բարձրացնել հոգնելիությունը, այլև հրահրել առավել լուրջ հիվանդությունների զարգացման:

Քրոնիկական ռինիտի ձևերը

Գոյություն ունի քրոնիկական ռինիտի մի քանի ձև. կատարային, հիպերտրոֆիկական, վոզոմոտորային և ատրոֆիկ: Քրոնիկական ռինիտի յուրաքանչյուր ձև օժտված է տարբեր ախտանշաբանությամբ և, համապատասխանաբար, բուժվում է տարբեր կերպ:

Քրոնիկական կատարային ռինիտ զարգանում է քթի խոռոչում պարբերաբար սուր բորբոքային գործընթացների պատկերի վրա` հրահրված ինֆեկցիայով: Հիվանդության նման տեսակն առաջանում է այն  մարդկանց մոտ, ովքեր հաճախ են շնչում թունավոր գազեր, փոշի և ծուխ: Բուժումը կազմակերպվում է ամբուլատոր` քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների  մասնագետի կողմից: Կիրառվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի մեջ հականեխիչ կաթիլներ կաթեցնելը, էլեկտրաֆորեզը, հակամանրէային քսուկների օգտագործումը:

Քրոնիկական հիպերտրոֆիկական ռինիտն առաջանում է քթի մեջ ինֆեկցիայի քրոնիկական օջախներից, նաև կարող  է հրահրվել անոթալայնիչ կաթիլների պարբերաբար կիրառումից: Քթի միջնապատի ծռումները նույնպես կարող են միակողմանի հիպերտրոֆիկական ռինիտի պատճառ լինել: Այս հիվանդության բուժումը կատարվում է լորձաթաղանթը քլորաքացախաթթվով այրման օգնությամբ, հաճախ վիրահատական բուժում է պահանջվում:

Վազոմոտորային ռինիտը զարգանում է քթի լորձաթաղանթներն ալերգեններով պարբերաբար գրգռման (ալերգիկ ձև), կամ օրգանիզմում էնդոկրին խափանման (նեյրովեգետատիվ ձև) հետևանքով: Այս ձևերից յուրաքանչյուրը բուժվում է տարբեր կերպ: Եթե ալերգիկ բորբոքման բուժման դեպքում հաճախ բավական է վերացնել գրգռող գործոնը և քթի մեջ կաթեցնել հակամանրէային լուծույթ, ապա նեյրովեգետատիվ վազոմոտորային ռինիտը պահանջում է օրգանիզմի ընդհանուր ամրապնդում` բուժական ֆիզկուլտուրա, ջրային բուժգործողություններ, մարմնի կոփում և այլն:

Ատրոֆիկ ռինիտն առաջանում է տարբեր պատճառների հետևանքով: Այստեղ կարող են դերակատարում ունենալ և՛ ինֆեկցիոն հիվանդությունները, և՛ փոշով ու այլ վտանգավոր նյութերով հարուստ օդը, և՛ անբարենպաստ կլիմայական պայմանները, և՛ քթի լորձաթաղանթի վնասվածքները: Այս բոլորը կարող են հանգեցնել քթի լորձաթաղանթի ապաճի, հոտառության նվազման և այլ ախտանշանների: Այս հիվանդության բուժումը ներառում է քթի խոռոչների լվացում, կաթիլների, քսուկների և հակաբիոտիկների կիրառում: Կարող է նաև վիրահատական միջամտություն պահանջվել, որպեսզի նվազեցվի հիվանդության կրկնության առաջացման հավանականությունը:

06.04.2018