«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ինչո՞վ խմել դեղահաբերը

Ինչո՞վ խմել դեղահաբերը

Ասպիրինը և այլ դեղպատրաստուկները, որոնց մեջ պարունակվում է ացետիլսալիցիլաթթու, հարկ է ընդունել ուտելուց հետո: Այդ դեպքում վերոնշյալ թթուն չի վնասում ստամոքսի լորձաթաղանթին և ավելի լավ ու արագ է ազդում:

  • Պարացետամոլի հիմքով դեղպատրաստուկները հարկ է ընդունել սովորական ջրով և միայն ուտելուց հետո: Չի կարելի զուգորդել թթվի (հատկապես քացախի) և ապխտած մթերքի հետ:
  • Ասկորբինաթթուն վատ է զուգորդվում մսի, բուսական և կաթնային սպիտակուցների հետ: Ավելի լավ է այն ընդունել ուտելուց առաջ:
  • Եթե ընդունում եք տետրացիկլին կամ դրա պարունակությամբ այլ հակաբիոտիկներ,  խուսափեք կաթնամթերքից: Մածունը, թթվասերն ու յոգուրտն իջեցնում են այս դեղերի ազդեցությունը 80%-ով: Չի կարելի կաթով խմել պենիցիլին պարունակող դեղպատրաստուկները:


Սուլֆանիլամիդային պատրաստուկները հարկ է խմել հանքային ջրով: Դեղի տարալուծումը  թթվային և չեզոք  միջավայրում (օրինակ, սուլֆադիմեզինի ընդունման դեպքում) առաջացնում է քարեր, իսկ  հանքային ջուրը դրանք  լուծում  և օրգանիզմից դուրս է հանում:  Այդ պատճառով դեղպատրաստուկը խմեք տաք ջրով (1 հաբին` 1/2 բաժակ ջուր): Ցանկալի է ընդհանրապես խուսափել դեղահաբերից, եթե, իհարկե, առողջությունը թույլ է տալիս, և փոխարինել դրանք բնական ՙդեղատնով՚` մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր:

 

 

23.03.2018