«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչպես չափել ճնշումը

Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք: Դուք 40-ն ա՞նց եք: Եթե այս հարցերից որևէ մեկին դրական եք պատասխանել, ապա անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել ճնշումը:

 

 

ԶՃ չափման ստույգ արդյունքը, որով մեծավ մասամբ պայմանավորված է ձեր առողջությունը, կարելի է ստանալ տնային պայմաններում, եթե դրան ճիշտ պատրաստվեք:

 

 

 

  • Ցանկալի է, որ սենյակը լինի տաք և անաղմուկ:

  • Ճնշումը հարկ է չափել քաղցած ժամանակ կամ ուտելուց 1 ժամ անց: 2 ժամ առաջ նախքան ԶՃ չափելը չի կարելի ծխել, առույգացնող ըմպելիք խմել: Ի դեպ, 1 ծխախոտը կամ մեկ բաժակ սուրճը  խեղաթյուրում է ԶՃ իսկական պատկերը` ավելացնելով այն 10 մմ ս.ս., իսկ լիքը միզապարկն լրացուցիչ բարձրացնում է 30 մմ ս.ս.:

  • Հարկ չկա ԶՃ չափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից անմիջապես հետո, եթե նույնիսկ միայն արագ քայլել եք: Չափելուց առաջ հարկ է նստել, 15-20 րոպե հանգստանալ:

  • Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրվում խոսել կամ շարժվել, այլապես սարքն այդ պահին կարող է 20 մմ ս.ս. ավելի ցույց տալ:

  • Սարքի թևակապը հարկ է թևին համապատասխան ճիշտ փաթաթել:

  • Նստեք ուղիղ, մեջքն աթոռին (կամ բազկաթոռին) հավասար, թուլացեք և ոտքերը մի խաչաձևեք:

  • Ձեռքն ազատել հագուստից, այն պետք է դրված լինի սեղանին` արմունկն անշարժ:

  • Թևակապից օդն ամբողջությամբ դուրս մղել:

  • 2-3 րոպե անց ԶՃ նորից չափել: Նոթատետրում գրանցեք ԶՃ երկու չափումների միջին ցուցանիշները:

  • Ճնշումն առաջին անգամ չափելիս հերթականությամբ այն կատարել երկու ձեռքերի վրա: Հետագայյում չափեք այն ձեռքի վրա, որը բարձր ցուցանիշ է տվել: Եթե երկու ձեռքերի վրա նույն ցուցանիշն է, ապա հետագայում չափեք «չաշխատող» ձեռքի վրա (աջլիկներին` ձախը, ձախլիկներին` աջը):

28.12.2016