«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Դեղորայք ընդունելուն վերաբերող մի քանի խորհուրդներ

Դեղորայք ընդունելուն վերաբերող մի քանի խորհուրդներ

Հիվանդանալիս, արագ առողջանալու համար, հաճախ սկսում ենք շատ դեղեր ընդունել, չափաքանակն ավելացնել, դրանով իսկ վնասելով առողջությանը:

Ստորև ներկայացված են դեղորայքի ընդունմանը վերաբերող մի քանի կարևոր կանոններ, որոնք պահպանելու դեպքում բուժումն առավել արդյունավետ կլինի:

Հարկ է հետևել դեղորայքն ընդունելու հանձնարարականներին:, որոնց ընդունման համար ընդհանուր կանոններ գոյություն ունեն:

  • Միզամուղ դեղերը (դիակարբ, ֆուրոսեմիդ և այլն) պետք է ընդունել միայն և միայն սննդի ընդունումից հետո:

  • Լուծողականները (գլաքսեն, սենադե, ռեգուլաքս, դյուֆալակ) ընդունել նախաճաշից 30 րոպե առաջ կամ երեկոյան` քնելուց առաջ:

  • Հակալուծողական դեղերը և անտացիդները (սմեկտա, մաալոքս, իմոդիում, գաստալ, ալմագել) ընդունում են ուտելուց կես ժամ առաջ կամ երկու ժամ հետո:

  • Զարկերակային արյան ճնշումն իջեցնող դեղպատրաստուկների ընդունումն ուտելու ժամերի հետ կապ չունի (պապազոլ, ռաունատին, ադելֆան, ռեզերպին, բրիներդին, տենորիկ, էնապ):

  • Հակաբիոտիկները նույնպես կարելի է ընդունել ցանկացած ժամի: Հակաբիոտիկային բուժման կուրս ընդունելիս սննդակարգում պետք է առկա լինի կաթնամթերք, որոնք վերականգնում են աղիների միկրոֆլորան: Բուժման կուրսի ավարտից հետո խորհուրդ է տրվում պոլիվիտամիններ ընդունել:

  • Սուլֆանիլամիդներն ընդունում են միայն ուտելուց հետո և հանքային ջրով, իսկ սննդակարգից բացառում են այնպիսի ուտելիքները, որոնք պարունակում են ձու, պանիր, ընդեղեն, կաղամբ:

  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ասպիրին, պարացետամոլ, ցիտրամոն, վոլտարեն, ասկոֆեն) պետք է ընդունել խստորեն միայն սննդի ընդունումից հետո: Իսկ ցիտրամոնն ու ասկոֆենը ցանկալի է հանքային ջրով խմել:

  • Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնելուն ուղղված դեղերը կարելի է ընդունել ցանկացած ժամի, ցանկալի է մինչև ժամը 16:00 (մեմոպլանտ, տանական, նոոտրոպիլ, պիրացետամ, տրենտալ): 


* Չի կարելի ավելացնել բժշկի նշանակած դեղի չափաքանակը:

* Եվս մեկ կարևոր հանձնարարական: Դեղերը, ընդհանրապես, պետք է խմել սառը ջրով:

* Չի կարելի թուրինջի հյութով ընդունել այն պատրաստուկները, որոնք նվազեցնում են խոլեսթերինի մակարդակը:

* Լոռամրգիի հյութն արյունը նոսրացնող պատրաստուկների հետ կարող է արնահոսության պատճառ դառնալ:

* Հիպերտոնիայի դեմ, հանգստացնող և պարացետամոլ պարունակող պատրաստուկներն ուժեղացնում են ալկոհոլ պարունակող ըմպելիքների ազդեցությունը:

* Կաթը կարող է  նվազեցնել հակաբիոտիկների ազդեցությունը շնչական ինֆեկցիաների բուժման դեպքում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011

 

23.12.2016