«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչի՞ց է վատանում լսողությունը

Ինչի՞ց է վատանում լսողությունը

Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ  ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից  են ո՛չ միայն օտիտները (միջին ականջի բորբոքում), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղերի օգտագործում:

Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև  նյարդերի բնածին  արատների հետևանքով, ծծմբային խցանման կամ անոթների հետ կապված խնդիրների արդյունքում, ռևմատիկ արթրիտի պատճառով և այլն:  Բացառիկ դեպքերում  լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:

Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:

Ականջի ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներիցլ: Օտիտից բուժվելուց  հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ ու  համոզվել բուժման արդյունքներում: Մնացորդային երևույթների դեպքում հարկ կլինի ստանալ համապատասխան բուժում, նաև` ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ:

Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է  հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր  ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:

Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է հեռացնել, ինչը մասնագետներն իրականացնում են հաշված րոպեների ընթացքում:

Աղմուկ ականջներում

Աղմուկը,  ղողանջը կամ էլ  գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի ախտաբանություն և այլն): Դրանք առաջանում են ներքին ականջի  մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով:

Սովորաբար, ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի ուժգնությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացմանը Հիվանդն այդ աղմուկը համեմատում է  զանգի, ծղրիդների  բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության եջ:

Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի,  պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:

Եթե աղմուկը միշտ է լսվում, հարկ է խորհրդակցել սրտաբանի, ներզատաբանի, նյարդաբանի հետ:

Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:

Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի ու կյանքի  ռիթմի  կարգավորումը. սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման  աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը:

Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը «խլացնել» հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի ու նման հնչյուններով:

Հետաքրքիր փաստեր

 

Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ:  Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:

 

Մարդը գիտակցում է ձայնը  մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում  դրանից շուրջ 180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:

Ականջներն, ինչպես և քիթը, աճում են ամբողջ կյանքում:

Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ  է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:

Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց բարձր աղմուկի ազդեցության պատճառով:

Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:

Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական սարք, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:

Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում (կարմրուկ, խոզուկ,  կարմրախտ, մենինգիտ):

Մարդու ականջը շատ զգայուն է 2000-2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ:

Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը (մարդու համար նվազագույնը` 20 հց է): Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածրհաճախական ձայներ: Ընդ որում, փղերը լսում են նաև ոտքերով. նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կմ հեռավորության վրա, ինչպես նաև լսել ու շրջանցել մարտի գոտիները:

Մորեխներն ու ծղրիդները լսում են մազմզուկներով պատված առջևի ոտիկներով, որոնցում ձայնի նկատմամբ զգայուն մեմբրանն է: Հոլանդացի գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ օրգանը, որը, ինչպես պարզվեց, ամենազգայուն ակուստիկ գործիքներից է:

 

22.08.2018