«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչպես բարձրացնել իմունիտետը տոներից հետո

Ինչպես բարձրացնել իմունիտետը տոներից հետո

Ձմռանը մեր օրգանիզմը միանգամից մի քանի սթրեսների է ենթարկվում, այդ պատճառով էլ, արդեն ձմռան կեսերին ստամոքս-աղիքային ուղու աշխատանքների խախտում կարող է արձանագրվել:

Առաջին սթրեսը կապված է ցուրտ եղանակի հետ, երբ սնունդը մի քիչ աղքատանում է, պակասում են միրգն ու բանջարեղենը, նշանակում է` նաև վիտամինները: Առաջի հերթին օրգանիզմը հաղթահարում է սննդաբաժնի պակասը, քանի որ ամռան ընթացքում հասցրել է օգտակար միկրոտարրերի պաշար հավաքել, սակայն հունվարին արդեն սկսում է հյուծվել, և հենց այն ժամանակ, երբ ստիպված է լինելու դիմանալ հաջորդ սթրեսին` ամանորյա արձակուրդներին: 9-10-օրյա մարաթոնը` առատ, տարատեսակ ուտեստներով, ալկոհոլով, շատակերությամբ, անհետևանք չի անցնում: Հետևանքները մեծ մասամբ դրսևորվում են  ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների ախտանիշներով:

Մեր ստամոքս-աղիքային ուղին հերթական «հարվածը» ստանում է տոների ավարտից հետո, քանի որ սնվելու կարգը նորից փոխվում է: Ուտելիքը պակասում է, սննդի ընդունումն անկանոն է դառնում, անընդհատ աշխատում ենք ժամանակը խնայել ու ոտքի վրա ուտել` ինչ պատահի: Ոչ առողջ սնվելու պատճառով հաճախ է դիսբակտերիոզը «մեզ այցելում»: Ինչպես հաշվարկել են գիտնականները, ներկայում դրանից տառապում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը: Դիսբակտերիոզը դրսևորվում է ստամոքսում ծանրության և կտրող ցավի զգացումներով, աղիների աշխատանքի խանգարմամբ, փորկապությամբ, մեթեորիզմով և այլ տհաճ ախտանշաններով: Ընդ որում, դիսբակտերիոզ «վաստակելը» շատ դյուրին է, իսկ բուժման համար արդեն կարող են ամիսներ պետք լինել:   

Կարճ ժամանակում ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը վերականգնելու համար շատ մասնագետ-գաստրոէնտերոլոգներ խորհուրդ են տալիս տոներից հետո պրոբիոտիկներ ընդունել, սակայն` ընտրովի, օրինակ,«կենդանի» լակտո- և բիֆիդոբակտերիաներ պարունակող պատրաստուկները միշտ չէ, որ իրենց արժեքավոր «բեռը» «ողջ ու առողջ» հասցնում են մինչև աղիներ: Այդ օգտակար մանրէների մեծ մասը դեռ ճանապարհի կեսին են «զոհվում», մնացածներն էլ աղիներում են ոչնչանում այնտեղ գտնվող մանրէների «հարձակումներից», այնպես որ, իրական արդյունքի հասնելու համար այս շարքի պատրաստուկները պետք է ընդունել երկարատև:

Արագ արդյունքի հասնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս այլ տեսակի պրոբիոտիկներ ընդունել, որոնք ոչ թե օգտակար մանրէներ են պարունակում, այլ դրանց համար հատուկ «սնունդ», օրինակ, հիլաք ֆորտե: Հասնելով աղիներ, նման պատրաստուկները բարենպաստ պայմաններ են ստեղծում օգտակար մանրէների բազմացման համար, ինչի արդյունքումլ արագ ու արդյունավետ վերացնում են դիսբակտերիոզը:

Որպեսզի ստամոքս-աղիքային ուղու խնդիրներն այլևս չվերադառնան, ցանկալի է առավոտը սկսել պրոբիոտիկներ ընդունելուց: Այն օգնում է կանխարգելել դիսբակտերիոզը, վերականգնել միկրոֆլորայի հավասարակշռությունը, ամրացնել իմունիտետը, իսկ այդ գործում աղիների օգտակար մանրէները վերջին դերը չէ, որ խաղում են:

Հաշվի առնելով սուր շնչական վիրուսային վարակների բարձրացող մակարդակը, նման միջոցառումներն ավելի քան տեղին են: Ընդ որում, պրոբիոտիկ- սնունդը բարենպաստ ազդեցություն է գործում նաև արտաքին տեսքի վրա, քանի որ մաշկի, մազերի, եղունգների վիճակն ուղղակիորեն կապ ունի ստամոքս-աղիքային ուղու առողջական վիճակի հետ: Գիտնականները  նույնիսկ ապացուցել են, որ արտաքին տեսքի համար պատասխանատու վիտամինների (B խմբի), ինչպես նաև կալցիում, երկաթ, ցինկ և այլ միկրոտարրերի   ընդունումը լիովին անօգուտ  է դառնում, եթե աղիները վատառողջ են: Նրանք պարզապես չեն կարող այդ վիտամիններն ու միկրոտարրերը յուրացնել: Այսպիսով, և՛ գեղեցկությունը, և՛ լավ ինքնազգացողությունը սկսվում են ճիշտ սնվելուց, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների կանխարգելումից և բուժումից:

 

 

13.01.2017