«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր

Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր

Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով:


Կանանց կեսից ավելին կյանքի ինչ-որ պահի կարող է հիվանդանալ սուր չբարդացած ցիստիտով, կամ միզուղիների ինֆեկցիաներով: Առաջին տարած ցիստիտից հետո 75 տոկոս դեպքերում մեկ տարվա ընթացքում այն կրկնվում է:


Հետազոտության հեղինակների խոսքով, ստորին միզուղիների ինֆեկցիայի ռեցիդիվի հաճախականության նվազումը, տվյալ դեպքում, կախված է այն բանի հետ, որ մեզի ավելացած քանակն այն մաքրում է հիվանդագին մանրէներից: Նրանք հայտարարել են նաև, որ դա խմած ջրի քանակի բարձրացման օգտին կատարվող խորհուրդների առաջին լուրջ կլինիկական հետազոտությունն է:


Օրվա ընթացքում խմած 1.5 լիտր ջուրը համապատասխանում է մոտավորապես 6 բաժակի:  Սան-Ֆրանցիսկոյի կալիֆորնյան համալսարանից դոկտոր Դեբորա Գրեդին ուղեկցող հոդվածում պնդում է, որ այս դեպքում ջուրը կարող է լինել մաքուր, խմելու ջուր:


Բայց կա մեկ այլ խնդիր ևս, ինչպես ասում են հետազոտության հեղինակները. «նման ինֆեկցիաների բուժումն իրականացվում է օգտագործվող հակամանէային դեղերի մոտավորապես 15 տոկոսով, ինչը նպաստում է անտիբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրների աճին»:


Այդ պատճառով կանաց ավելի ու ավելի հաճախ է խորհուրդ տրվում դեղորայքի փոխարեն, կամ նրա հետ, փոխել ապրելակերպը:


Դմիտրի Կոլեսնիկ


Սկզբնաղբյուր. medportal.ru

24.11.2018