«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով:


Դժվար է թաքցնել սեփական էմոցիոնալ վիճակը, բայց, չգիտես ինչու, բոլորին սովորեցնում են դա սկսած մանկությունից: Իսկ ավելի ճիշտ կլիներ սովորեցնել մարդուն կառավարել իր հույզերը, որովհետև էմոցիաները թաքցնելը և դրանք բլոկադայի ենթարկելը, օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում: Նմանատիպ հարցերով զբաղվում է պսիխոսոմատիկա գիտությունը:


Դրանով զբաղվող մասնագետները պնդում են, որ մարմնի որևէ մասի կամ օրգանի հիվանդությունը կարող է հուշել, թե մարդու հոգուն ինչպիսի պրոբլեմներ, ապրումներ և հույզեր են ծանրացած:


Օրինակ

 

  • Հիմնական առողջական խնդիրները եվ դրանց պատճառները
  • Ստամոքսաղիքայի տրակտի հիվանդությունները և անախորժ վիճակները խոսում են այն մասին, որ Ձեզ անհանգստացնում է անցյալը, տարած վիրավորանքները, որոնք մոռանալ չի հաջողվում: Դրանց պատճառը կարող են լինել նաև Ձեր նկատմամբ ուշադրության, հոգատարության և սիրո պակասը: Չդադարող փսխումը կարող է լինել որևէ մեկի, կամ ինչ-որ բանի նկատմամբ տհաճության զգացումը, կամ էլ կայուն գրգռված վիճակը: Զանազան վախերը, հուզումները և տագնապները կարող են արտահայտվել ներքին օրգանների հիվանդագին արտահայտություններով:
  • Կարող են տուժել ենթաստամոքսային գեղձը, երիկամները, աղիները:


Ոտքերի ցավերը գործողությունների, հնարավոր փոփոխությունների նկատմամբ վախի, անվստահության պատճառով են ի հայտ գալիս: Դրանք կապված են նաև ֆինանսական ոլորտի հետ առնչվող ապրումների հետ:

Անոթային համակարգի խնդիրները մարդուն նշաններ են տալիս, ոպեսզի նա փոխի կյանքի իրավիճակների նկատմամբ իր վերաբերմունքը և ռեակցիաները, ազատվի տարած հիասթափություններից, ապրի դրական էներգիայով և, անկախ շրջապատող ազդակներից, պահպանի հոգում  ուրախություն և խաղաղություն:

Մեջքի ստորին հատվածի ցավերը վկայում են նյութական խնդիրների, ինչպես նաև ճնշած ապրումների մասին: Անհրաժեշտ է ազատվել ագրեսիայից և չարությունից:

Կոկորդի խնդիրները ճնշած և չարտաբերած ասելիքներիի նշան են:


Պետք է նկատել, որ երեխաների մոտ հաճախ են լինում կոկորդի հետ կապված խնդիրներ, հիվանդություններ, հատկապես, երբ նրանք չեն կարողանում արտահայտվել կամ վախերի պատճառով չեն խոսում իրենց հույզերի մասին: Դրա օրինակ է ընտանիքում ծնողների վեճը երեխայի ներկայությամբ:

Կրծքավանդակում ծանրության և ջարդվածության  զգացողությունները կարող են ի հայտ գալ միայնությունից և թախծից: Իսկ սուր սպազմները՝ զսպած զայրույթի և տատանումների արտահայտություն են:


Տեսողության և աչքերի հետ կապված խնդիրները հետևանք են ինչ-որ բան տեսնել չցանկանալու, վիրավորող կամ տհաճ իրավիճակին թիկունք դարձնելու ցանկության, այլ կերպ ասած, ինչ-որ պաշտպանական մեխանիզմի:


Լավ օրինակ կարող է լինել էդիտ Պիաֆի մանկական տարիների իրավիճակը:

Միգրենը, գլխացավը ցածր ինքնարժեքի և սեփական արարքների ուժեղացած դատապարտման, քննադատման մասին են խոսում:

Օնկոլոգիական հիվանդությունները ուժեղ հոգեկան ապրումների՝ ատելության, որևէ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ չարության զգացումի զսպման արդյունք են:

Գինեկոլոգիական խնդիրները կանանց մոտ հաճախ ի հայտ են գալիս սեքսուալ ոլորտում բացասական էմիոցիաների, անբավարարվածության, ինտիմ հարաբերությունների նկատմամբ վախի, վիրավորանքի և մեղքի զգացումի պատճառով:

Սեձական էմոցիաները զսպել պետք չէ: Դա կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, առանձին օրգաններին: Այդ պատճառով պետք է սովորել հոգեկան հույզերը, ցավը կառավարելու տարբեր պսիխոթերապևտիկ մեթոդներ և օգտվել դրանցից:


Այստեղ օգնության կարող են գալ մեդիտացիան, յոգան, ներման տեխնիկաները և, իհարկե, անկասկած սպորտը:

Սկզբնաղբյուր‘ mirrosta.ru

06.12.2018