«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Բ խմբի վիտամինները դանդաղեցնում են շիզոֆրենիայի ընթացքը

Բ խմբի վիտամինները դանդաղեցնում են շիզոֆրենիայի ընթացքը

Letterkenny Համալսարանական հիվանդանոցի (Իռլանդիա) հետազոտողներն ուսումնասիրել են B խմբի վիտամինների ազդեցությունը շիզոֆրենիայի ընթացքի վրա: Հետազոտման մեջ ընդգրկվել են 100 երիտասարդ, որոնք հաճախել են հոգեկան խանգարումների կանխարգելման և բուժման կենտրոն` Orygen Youth Health:


Բոլոր պացիենտները պատահականության սկզբունքով խմբավորվել են այնպես, որ մի մասն ամեն օր ստացել է վիտամիններ / B12,  B6 և ֆոլաթթու՝ B9, իսկ մյուսներին տրվել է պլացեբո: Հաբերի ընդունումը տևել է 12 շաբաթ:


Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամիններ ստացող հիվանդների մոտ նվազել են հիվանդության ախտանիշները, այդ թվում` լավացել են կոգնիտիվ ֆունկցիաները (հիշողություն, կենտրոնացում, խոսք և ուսման հնարավորություն):


B  խմբի վիտամիններն օգնել են նաև այն պացիենտներին, ովքեր ընդունվել էին փսիխոզի առաջին էպիզոդով. դա վիճակ է, որը  նախորդում է հոգեկան հիվանդություններին (շիզոֆրենիա, բիպոլյար խանգարում, փսիխոտիկ դեպրեսիա):


Գիտնականները գտնում են, որ վիտամինների դրական ազդեցությունը կապված է արյան պլազմայում հոմոցիստեին անվանվող ամինոթթուների նվազման հետ: Հոմոցիստեինի բարձր մակարդակը լինում է հոգեկան խանգարումների ավելի լուրջ ախտանիշների ժամանակ, իսկ նրա նվազումը մեղմացնում է հիվանդության արտահայտությունը:


Հետաքրքիր է, որ  մասնակիցները, որոնց մոտ հենց սկզբից եղել է հոմոցիստեինի հատկապես բարձր մակարդակ, պարզվել է, որ ավելի զգայուն են  B վիտամինի ընդունմանը և ախտանիշների անհետանալը ցայտուն է եղել:


Հետազոտողների պնդմամբ` B խմբի վիտամինները նյարդապաշտպանիչ ազդեցություն ունեն: Չնայած դրանք չեն բուժում շիզոֆրենիան, բայց որոշ դեպքերում դանդաղեցնում են նրա զարգացումը` հատկապես հիվանդության վաղ փուլերում:

Սկզբնաղբյուր‘ med.vesti.ru


05.02.2019