«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում

Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում

Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է: Տարբերում են հիվանդության զարգացման մի քանի աստիճան, որոնցից յուրաքանչյուրի դեպքում կա համապատասխան բուժում և բժշկական հրահանգներ: Բուժման կոմպլեքսում կարևոր դեր ունի մի քանի պարզ կանոնների պահպանումը:


ՃԻՇՏ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ


Որպես օրենք, օստեոխոնդրոզն առաջանում է կամ նստակյացության պատճառով, կամ ծայրահեղ և ոչ ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում: Որպեսզի կանգնեցվի հիվանդության ընթացքը և հետզարգացում սկսվի, անհրաժեշտ է ճիշտ ծանրաբեռնել մարմինը, կանոնավոր կերպով կատարել հատուկ վարժություններ: Խոսքը վերաբերում է ողնաշարի համար հատուկ առողջարարական մարմնամարզությանը, որը նպատակաուղղված է միջողային սկավառակների բեռնաթափմանը և նրանց կողմից նյարդերի ճնշվածության վերացմանը, ինչպես նաև մեջքի մկանային գոտու ամրացմանը: Շատ նյարդաբաններ խորհուրդ են տալիս զբաղվել լողով: Սակայն պետք է ճիշտ ընտրել լողի տեխնիկան: Օրինակ, պարանոցային շրջանի օստեոխոնդրոզի դեպքում խորհուրդ է տրվում լող մեջքի վրա, որն օգնում է խուսափել գլխի անցանկալի դիրքից և միջողային սկավառակների կրկնակի վնասումից:


ԿԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՍՆՈՒՆԴ


Կարևոր տեղ ունի օստեոխոնդրոզի բուժման մեջ կեցվածքի վերահսկումը: Երբ արդեն ախտորոշված է պարանոցային կամ կրծքային շրջանի օստեոխոնդրոզ, չափազանց կարևոր է ողնաշարի  լարվածության թուլացումը, նստած դիրքում մարմնի ճիշտ անատոմիական դիրքը վերահսկելը , ճիշտ ներքնակի օգտագործումը և այլն: Բժիշկները պացիենտներին խորհուրդ են տալիս մտովի ձգել ողնաշարը գլխի գագաթից դեպի վեր` քայլելիս կամ նստած ժամանակ, ինչն օգնում է պահպանել ողնաշարի ճիշտ դիրքը, կարգավորում է նրա սկավառակների և նյարդերի ճնշվածությունը:


Հավասարակշռված սնունդը և անհրաժեշտ սննդանյութերի ընդունումը նույնպես նշանակալի արագացնում են առողջացման գործընթացը: Հոդային հյուսվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերը պետք է ընդունել ամեն օր. դրանք են՝ խոնդրոիտինը և գլյուկոզամինը: Ցանկալի է դրանք օգտագործել կոմպլեքսների մեջ` հարստացված ծծմբով, հիալուրոնաթթվով և վիտամին C-ով:

08.05.2019