«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ցավային համախտանիշը կրծքավանդակում. միոկարդիտ, պերիկարդիտ, կարդիոմիոպաթիա

Ցավային համախտանիշը կրծքավանդակում. միոկարդիտ, պերիկարդիտ, կարդիոմիոպաթիա

ՄԻՈԿԱՐԴԻՏ


Ցավ կրծքավանդակում հանդիպում է միոկարդիտով հիվանդների 75-90 տոկոսի դեպքում: Որպես կանոն, դա  ճնշող, նվվացող կամ ծակող ցավ է` հաճախ սրտի շրջանում: Կապ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ չի դիտվում, երբեմն նկատվում է ցավի ուժեղացում օրվա ծանրաբեռնվածությունից հետո: Նիտրատները ցավը չեն հանում: Հստակ կապ էլեկտրոսրտագրության փոփոխությունների և ցավային համախտանիշի միջև` չկա:


ՊԵՐԻԿԱՐԴԻՏ


Պերիկարդիտի ժամանակ ցավը կրծքավանդակում  հիվանդության կարևոր արտահայտություններից է: Այնուամենայնիվ, ցավային ախտանիշն ունի որոշակի յուրահատկություններ: Հաճախ պերիկարդիտի ժամանակ ցավն ի հայտ է գալիս հիվանդության սկզբում, երբ լինում է պերիկարդի թաղանթների շփում: Պերիկարդի խոռոչում հեղուկի շատ քանակի կուտակման կամ խոռոչի սերտաճման ժամանակ ցավն անհետանում է, ուստի ցավային ախտանիշը երկարատև չէ:


Սուր, չոր պերիկարդիտի ժամանակ ցավը հաճախ տեղակայվում է կծկման վերնային շրջանում, բայց կարող է նաև տարածվել ամբողջ պերիկարդիալ շրջանում: Հազվադեպ ցավը դիտվում է էպիգաստրալ կամ ստորկողային շրջանում: Ցավի տարածում դեպի ձախ թևը, ուսը, թիակը բնորոշ չէ պերիկարդիտին: Միևնույն ժամանակ, հազվադեպ չէ ցավի տարածումը դեպի կրծքավանդակի աջ կողմը և աջ ուսը:


Բնույթով ցավը կարող է լինել բութ, նվվացող կամ, հակառակը, սուր և կտրող: Ցավի բնորոշ առանձնահատկությունը պրիկարդիտի ժամանակ նրա կապն է շնչառության և մարմնի դիրքի հետ:


Շնչառությունը հաճախ մակերեսային է, քանի որ խորը շնչառության ժամանակ ցավն ուժեղանում է: Երբեմն պացիենտները ստիպված են լինում հարկադրական նստած և առաջ թեքված դիրք ընդունել:


ԿԱՐԴԻՈՄԻՈՊԱԹԻԱ


Ցավային ախտանիշը հանդիպում է բոլոր կարդիոմիոպաթիայով հիվանդների մոտ, այնուամենայնիվ, այն առավել բնորոշ է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիային: Կարդիոմիոպաթիայի ժամանակ ցավի բնույթը` հիվանդության ընթացքի հետ համատեղ, փոփոխություններ է կրում: Հաճախ սկզբում ի հայտ է գալիս ատիպիկ ցավ, որը կապված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, երկարատև է և չի անցնում նիտրոգլիցերին ընդունելիս:


Ցավի բնույթը և տեղակայումը կարող են շատ տարբեր լինել: Ստենոկարդիայի տիպիկ նոպաներ, որպես օրենք, չեն դիտվում: Հաճախ, ծանրաբեռնվածությունից (քայլք) առաջացող, լինում են էպիզոտիկ ցավային նոպաներ, միաժամանակ, հիմնական ֆոնը և առավել բնորոշը սպոնտան ցավն է, որն այս կամ այն չափով անցնում է նիտրոգլիցերինից, սակայն ոչ տիպիկ ստենոկարդիայի պես` հստակ:

 

Սկզբնաղբյուր՝  likar.info



08.08.2019