«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Բջջային հեռախոսների օգտագործման և գիրության միջև կապ կա

Բջջային հեռախոսների օգտագործման և գիրության միջև կապ կա

Եթե մարդն ամեն օր բջջային հեռախոսով խոսում է մեկ ժամից ավելի, նա գտնվում է ճարպակալման զարգացման ռիսկի խմբում: Ինչպես նշում է The Daily Mail-ը, պարզվել է, որ այն ուսանողները, որոնք 5 ժամ և ավելի խոսում են հեռախոսով, 43 տոկոսով ավելի հաճախ են խնդիրներ ունենում ավելորդ քաշի հետ, քանի հեռախոսն ավելի քիչ օգտագործողները:


Մոտավորապես 25 տոկոս մարդիկ ավելորդ քաշով և մոտավորապես 5 տոկոսն՝ արտահայտված ճարպակալմամբ, հեռաոսի վրա ծախսել են 5 ժամից ավելի: Հեռախոսից կախյալ մարդիկ 2 անգամ ավելի են խմել քաղցր ըմպելիքներ, օգտագործել ֆասթֆուդ, կոնֆետներ և 2 անգամ ավելի քիչ են մարզվել:


Սիմոն Բոլիվերի համալսարանի գիտնականների խոսքերով, հեռախոսից հաճախ օգտվելը կապված է ոչ ակտիվ կյանքի հետ, որը սպառնում է ո՛չ միայն քաշի ավելացում, այլ նաև դիաբետ, սրտի հիվանդություններ, քաղցկեղ, ոսկրա-հոդային համակարգի խնդիրներ, և, անգամ, վաղաժամ մահ:


Ընդ որում, հայտնի է, որ հեռախոսի օգտագործումն օրվա մութ, գիշերային  ժամերին խանգարում է նյութափոխանակությունը, քունը  և թուլացնում ինքնավերահսկողության ունակությունը:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru

08.11.2019