«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Փորձագետները պարզել են. ինչպես պայքարել քրոնիկ ինֆեկցիաների դեմ

Փորձագետները պարզել են. ինչպես պայքարել քրոնիկ ինֆեկցիաների դեմ

Գիտնականները հայտնաբերել են մեխանիզմ, որն արթնացնում է «քնած» մանրէներին: Դա թույլ է տալիս պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ. գրում է Siasat-ը: «Քնած» վիճակում մանրէները կարող են խուսափել հակաբիոտիկների հարձակումից: Ընդ որում, մանրէներն արթնանում են սպոնտան, առաջացնելով վարակի վերադարձ: Օրինակ, միզուղիների վարակները, որոնց հարուցում է Escherichia coli-ն, թոքային վարակները` Pseudomonas aeruginosa-ով, կամ տուբերկուլոզը և Mycobacterium tuberculosis-ը: Այստեղ «քնած»մանրէների առաջացման մեջ կարևոր դեր է խաղում այն էլեմենտը, որը մասնակցում է մանրէների թաղանթում անցքերի ձևավորմանը: Դա առաջացնում է էներգիայի մակարդակի արագ իջեցում և մանրէն անցնում է էներգախնայող ռեժիմի` «քնում է»:


Բայց անցքերի առաջացումը հնարավոր է միայն, եթե 2 HokB պեպտիդները միանում են: «Արթնացումը» և անցքերի քայքայումը տեղի է ունենում բացառապես, եթե խախտվի պեպտիդների միջև կապը:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru



05.12.2019