«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը

Չափազանց մշակման ենթարկված մթերքները նպաստում են վաղաժամ մահվանը, պարզել է Ֆրանսիայի գիտնականների խումբը:


Այդ մթերքներից են` քաղցրավենիքը, հացաբուլկեղենը, պաղպաղակը, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը: Այդ մթերքները կազմված են մի քանի բաղադրիչներից և անցնում են մշակման մի քանի աստիճան: Դրանք պարունակում են շատ շաքարավազ, աղ, ճարպեր, ինչպես նաև արոմատիզատորներ, ներկանյութեր, քաղցրացնող նյութեր և էմուլգատորներ:


2009 թվականից մինչև 2017-ը գիտնականները հետևել են 45 տարեկանն անց 44,5 հազարից ավելի պացիենտների սննդին: Հաշվի են առել մասնակիցների քաշը, հասակը, ֆիզիկական ակտիվության աստիճանը, ապրելակերպը, կրթությունը և այլ սոցիալդեմոգրաֆիկ բնութագրերը:


Հետազոտությունների արդյունքների համաձայն, կամավորների օրվա սննդի մոտավորապես 30 տոկոսը կազմել է լավ մշակման ենթարկված մթերքը: Պարզվել է, որ այդպիսի սննդի քանակի ավելացումը 10 տոկոսով, բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը 14 տոկոսով:


Նշվում է, որ այդ մթերքները հաճախ օգտագործել են ցածր վաստակ, թերի կրթություն, պասիվ ապրելակերպ և մարմնի մեծ քաշ ունեցող մարդիկ:


Գիտնականներն ընդգծում են, որ այս թեման կարիք ունի ավելի մանրամասն ուսումնասիրման: 

10.03.2020