«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

«Վատ» և «լավ» խոլեսթերին

«Վատ» և «լավ» խոլեսթերին

Շատերն են լսել, որ խոլեսթերինը լինում է «վատ» և «լավ»: Դրանք տարբերակելու համար, նախ հասկանանք, թե ինչ է խոլեսթերինը:


ԽՈԼԵՍԹԵՐԻՆԸ ԵՎ ԼԻՊՈՊՐՈՏԵԻՆՆԵՐԸ


Խոլեսթերինը (խոլեսթերոլ) օրգանական նյութ է, որը պատկանում է ճարպային սպիրտներին: Այն մասնակիորեն արտադրվում է օրգանիզմում, առաջին հերթին, լյարդում, նաև աղիներում և մաշկում, իսկ մնացած մասը ներմուծվում է սննդի հետ:


Խոլեսթերինն օրգանիզմին խիստ անհրաժեշտ է, նա մասնակցում է շատ կենսաքիմիական գործընթացներում, ինչպիսիք են լեղաթթուների, հորմոնների, վիտամին D-ի արտադրությունը, ծառայում է բջջաթաղանթի համար որպես շինարարական հումք: Խոլեսթերինն անհրաժեշտ է նաև գլխուղեղի գործունեության համար:


Արյան մեջ խոլեսթերինը պարունակում է միացությունների ձևով, որոնք ներառում են նաև սպիտակուցներ և այլ նյութեր:


Խոլեսթերինի պարունակությունից կախված` լիպոպրոտեինները լինում են.

 

  • ցածր խտության լիպոպրոտեիդներ (ՑԽԼՊ),
  • բարձր խտության լիպոպրոտեիդներ (ԲԽԼՊ),
  • շատ ցածր խտության լիպոպրոտեիդներ (ՇՑԽԼՊ):


Որքան շատ է լիպոպրոտեինում խոլեսթերինը, այնքան ցածր է նրա խտությունը:


«ՎԱՏ» ԵՎ «ԼԱՎ» ԽՈԼԵՍԹԵՐԻՆ


«Վատ» պայմանականորեն անվանում են ցածր և շատ ցածր խտության լիպոպրոտեինները, քանի որ նրանք ամենաշատն են պարունակում խոլեսթերին: Հենց այդ համակցությունների մակարդակի բարձրացումը` միաժամանակ բարձր խտության լիլպոպրոտեինների նվազ մակարդակի հետ, նպաստում է անոթների պատերին` խոլեսթերինի նստվածքին:


Անոթի պատին առաջանում է նստվածք, որը հետո վերածվում է թիթեղիկի: Անոթը դառնում է ամուր, ոչ առաձգական, նեղանում է, և կարող է լիովին փակվել: Արդյունքում, արյան միջոցով թթվածինը օրգաններին հասնում է անբավարար քանակով, հյուսվածքը համապատասխան սնուցում չի ստանում և վատանում է նրա գործունեությունը: Այդ վիճակն անվանում են աթերոսկլերոզ:


«Լավ» խոլեսթերինը բարձր խտության լիպոպրոտեինն է: Երբ այն բավարար է, հակադրվում է խոլեսթերինային թիթեղիկների առաջացմանը և, անգամ, նպաստում է նրանց ներծծմանը:


Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ընդհանուր խոլեսթերինի (խոլեսթերոլ) հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան բարձր և ցածր խտության լիպոպրոտեիններ կան արյան պլազմայում (ՇՑԽԼՊ պարունակվում է խիստ փոքր քանակով և մեծ դեր չի խաղում): Ընդհանուր խոլեսթերինի նորման կախված է սեռից և տարիքից (տարիքի հետ նորմայի սահմանը բարձրանում է), բայց նորմա է համարվում միջինը 5,2-6,2 մմոլ/լ-ից ոչ ավելին: Ընդ որում, ՑԽԼՊ պետք է ավելի լինի ԲԽԼՊ-ից: Օրինակ, 50-55 տարեկան կանանց համար նորմալ ցուցանիշներն են` ընդհանուր խոլեսթերին` 4,2- 7,38, ՑԽԼՊ` 2,28 – 5,2,   ԲԽԼՊ` 0,96 – 2,38 մմոլ/լ:

Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացումը աթերոսկլերոզի ռիսի գործոն է, և, ուրեմն, սրտի իշեմիկ հիվանդության ու անոթների այլ հիվանդությունների, որոնք կապված են արյան շրջանառության խանգարման հետ:

Բայց և ցածր խոլեսթերինը վնասակար է օրգանիզմի համար: Օրգանիզմին պետք է և «լավ» և «վատ» խոլեսթերին: «Վատը» կարևոր է իմուն համակարգի համար, պաշտպանում է ուռուցքից` ճնշելով տոքսինները և ոչնչացնելով միկրոբներին: Դա պետք է հիշել, երբ լիովին հրաժարվում են ճարպերի օգտագործումից: Առողջ սնունդը բալանսավորված սնունդն է, որի մեջ մտնում են օրգանիզմին անհրաժետ բոլոր նյութերը:

Սկզբնաղբյուր՝ medsovet.info

20.04.2020