«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Կոագուլոգրամա

Կոագուլոգրամա

Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում:

Կոագուլոգրաման արյան մակարդելիության համակարգի (հեմոստազի) հետազոտությունն է: Մակարդելիության խանգարումները լուրջ հետևանքներ կարող են ունենալ, ցածր ցուցանիշների դեպքում կարող է երկարատև արյունահոսություն լինել` անգամ փոքր վնասվածքի ժամանակ, և, հակառակը՝ արյան թանձրության դեպքում դիտվում են թրոմբների առաջացում, որը կարող է կաթվածի պատճառ լինել:

Այդ փոփոխությունները հաճախ կարող են չարտահայտվել, բայց վիրահատության և ծննդաբերության ժամանակ կրիտիկական վիճակների պատճառ դառնալ:

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կոագուլոգրամա

  • տարբեր վիրահատություններից առաջ,
  • պարտադիր է հղիության ժամանակ, որպեսզի ժամանակին հայտնաբերել և բացառել բազմաթիվ բարդություններ, որոցից է, օրինակ, պլացենտայի վաղաժամ շերտազատումը,
  • ամբողջական կոագուլոգրամա կատարվում է, եթե  կա թրոմբների առաջացման հակում,
  • պարտադիր է հակամակարդիչ դեղերով բուժման ժամանակ,
  • իրականացվում է որոշ հիվանդությունների ժամանակ՝ լյարդի, անոթային համակարգի, տարած կաթվածի դեպքում,
  • ամբողջական կոագուլոգրամա կատարվում է, երբ կա անհայտ պատճառով չդադարող արյունահոսություն:


Հետազոտությունը ներառում է

  • ֆիբրինոգենի որոշում,
  • ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի որոշում,
  • թրոմբինային ժամանակի որոշում,
  • պրոթրոմբինային ժամանակի որոշում՝ պրոթրոմբինային ինդեքսի հաշվարկմամբ:
 

Սկզբնաղբյուր՝ kdlolymp.kz

25.05.2020