«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հիպոթիրեոզ. կյանքի գույները խլող հիվանդություն

Հիպոթիրեոզ. կյանքի գույները խլող հիվանդություն

 

Հիպոթիրեոզ հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների անբավարարության հետևանքով:

Այդ ածտաբանության ժամանակ, փաստացի, մարդկանց ոչինչ չի անհանգստացնում, բայց կյանքն անցնում է կողքով՝ ոչինչ չի ուրախացնում, չի պատճառում բավարարության զգացում, նրանք, ասես, հոգնած են ամեն ինչից, բայց պատճառը հասկանալի չէ: Կյանքը կորցնում է իր գույները, և եթե ժամանակին չախտորոշվի, ապա հիպոթիրեոզը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել:


Հիպոթիրեոզը երեխաների մոտ արտահայտվում է.

 

  • մտավոր և ֆիզիկական թերզարգացումով` մինչև կրետինիզմ,
  • սրտի խնդիրներներով,
  • իմունիտետի անկումով, որը է դառնում է քրոնիկական վարակների պատճառ:


Մեծահասակների մոտ կարող են դիտվել.

 

  • ինտելեկտի և հիշողության վատացում,
  • սրտի հետ կապված խնդիրներ,
  • արյան ճնշման կայուն իջեցում,
  • իմունիտետի անկում,
  • իմպոտենցիա և անպտղություն,
  • անգամ` կոմա:


Հիպոթիրեոզը բազմագործոնային հիվանդություն է, այսինքն, նրա զարգացման պատճառները խիստ տարբեր են: Պատճառից և հիվանդության փուլից կախված, նշանակվում են տարբեր բուժումներ:


Հիվանդության պատճառը և զարգացումը վերացնելու համար անհրաժեշտ է հետազոտությունների համակարգ, որոնց մեջ ներառված են վահանագեղձի ֆունկցիոնալ և օրգանական հետազոտությունները:


Հարկ է հետազոտվել, եթե առկա են հետևյալ ախտանշանները.

 

  • քաշի կտրուկ ավելացում,
  • հոգնածություն և քնկոտություն,
  • հիշողության և ինտելեկտի անկում,
  • մշտական վատ տրամադրություն,
  • կանանց մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • մաշկի չորություն և թեփոտում,
  • մազաթափություն, անփայլ և կոտրատվող մազեր,
  • փորկապություն:
 

Որքան շուտ ախտորոշվի հիվանդությունը և շուտ սկսվի բուժումը, այնքան արդյունավետությունը բարձր կլինի: Բուժումից հետո կյանքը դարձյալ գունագեղ կդառնա:

 

 

09.03.2021