«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մագնեզիումի դերն օրգանիզմում

Մագնեզիումի դերն օրգանիզմում

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների և բջիջների կազմության մեջ և մասնակցում է օրգանիզմի գործունեության կարևորագույն գործընթացներին.

  • նոր բջիջների առաջացում,
  • սիրտ-անոթային համակարգի աշխատանք,
  • նյարդային համակարգի ամրացում,
  • գլխուղեղի աշխատանք,
  • մարսողություն,
  • երիկամների նորմալ աշխատանք,
  • նորմալ էնեգափոխանակություն,
  • ոսկրերի և ատամների ձևավորում և ամրացում,
  • մկանների տոնուս և աշխատանք:


Մագնեզիումը նաև ակտիվացնում է В խմբի և  С վիտամինների յուրացումը, պահպանում է կալցիումի նորմալ մակարդակը:


Մագնեզիումի պակասի դեպքում օրգանիզմում կարող են զարգանալ հետևյալ ախտաբանությունները.

  • դեպրեսիա, տագնապային վիճակ, շուտ հոգնածություն, ֆիզիկական և հոգեբանական հոգնածություն, անքնություն,
  • ներգանգային և զարկերակային ճնշման խանգարումներ,
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
  • ստամոքսի ցավեր, ջրիկ կղանք,
  • սպոնտան գլխապտույտ` աչքերի առաջ կետերի ի հայտ գալով,
  • ուշադրության  կենտրոնացման խանգարում, հիշողության հետ կապված խնդիրներ,
  • մկանային սպազմեր, ցնցումներ, վերջույթների թմրածություն,
  • մշտական գլխացավեր, միգրեն,
  • մեթեոկախվածություն,
  • ատամների հյուսվածքի քայքայում, կարիես,  ատամնաթափություն,
  • մազաթափություն և մազերի փխրունություն:
 

Մագնեզիումի ավելցուկը նույնպես վտանգավոր է, որն առաջանում է մագնեզիում պարունակող պատրաստուկների շատ և սխալ օգտագործման արդյունքում:  Այս դեպքում օրգանիզմի կողմից դիտվում են հետևյալ ախտանշանները. մշտական սրտխառնոց, դիարեա, թուլություն, սրտի ռիթմի խանգարում:


Մագնիումի օրական օպտիմալ դոզան ընդունված է համարել.


Տղամարդկանց համար. 20-40 տարեկան` 400 մգ, 40 տարեկանից բարձր` 420 մգ
Կանանց համար. 20-50 տարեկան` 300 մգ, 50 տարեկանից բարձր` 280 մգ:

 

Սակայն յուրաքանչյուր օրգանիզմ ունի մագնեզիումի իր պահանջը, օրինակ, մարզիկների, հղիների և դեռահասների մոտ  այն ավելի բարձր է:


Օրգանիզմը մագնեզիում ստանում է ջրի, սննդի, հանքային ջրերի միջոցով:  Մագնեզիումով հարուստ են ընկուզեղենը, քունջութը, սերմերը, լոբազգիները (լոբի, ոսպ),  հատիկեղենը (հնդկաձավար, վարսակ, ցորեն), բանանը, դդումը, թեփը, կակաոն: Մագնեզիում պարունակում են նաև ծովային կաղամբը, ձկնեղենը, ձեւն,  կանաչեղենը,  ցիտրուսները, թարմ կաթնամթերքը:


Մագնեզիումի մակարդակը օրգանիզմում նորմալ պահելու համար անհրաժեշտ է օգտագործել լիարժեք, բալանսավորված սնունդ: Իսկ եթե առկա են հիվանդություններ, որոնց ժամանակ կամ մագնեզիումը վատ է յուրացվում, կամ առկա է նրա պակասը, բժշկի կողմից նշանակվում է մագնեզիում պարունակող պատրաստուկներ:

 

Սկզբնաղբյուր՝ kdlolymp.kz



12.06.2020