Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Սննդային ալերգիա
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ):
Հաճախ հանդիպող ալերգեններ են կովի կաթը և միսը, թռչնային սպիտակուցը, ցիտրուսները, ընկուզեղենը, մրգերը: Բայց վերջին շրջանում հաճախացել են ալերգիաները հացից, մսից, սխտորից, մեղրից, ցորենից, բրնձից և անգամ ջրից:
Ամենավտանգավորներից է հացահատիկային ալերգիան, երբ առկա գլյուտենի նկատմամբ իմունային ռեակցիա:
Պատճառները
Եթե համեմատենք 50 տարի առաջ և այժմ հանդիպող ալերգիաները, ապա կարող ենք ասել, որ դրանք կրկնակի ավելացել են: Կարևոր գործոններ են նաև էկոլոգիան, գենետիկան, անառողջ սննդի օգտագործումը:
Ախտանշանները
Արագ, մի քանի րոպեների ընթացքում զարգացող ալերգիան ծանր ընթացք է ունենում (անգիոնևրոտիկ այտուց, անաֆիլակտիկ շոկ):
Ընդհանրապես, ալերգիկ ռեակցիան զարգանում է մի քանի ժամից կամ օրից և արտահայտվում է հետևյալ գանգատներով.
- մաշկային ցան` եղնջացան,
- ցանի շրջանում` քոր և այրոց,
- ջերմության տեղային բարձրացում,
- ջերմության ընդհանուր բարձրացում,
- հոդերում` ցավ, այտուց և ֆունկցիայի խանգարում,
- մաշկի գունատություն` վառ, հիպերէմիկ էլեմենտների ֆոնի վրա,
- ցավ` որովայնում, մեթեորիզմ, մարսողության խանգարում,
- ծանր դեպքերում` ուժեղ թուլություն (ճնշման իջեցում, գիտակցության կորուստ),
- այտուցների զարգացում (կոկորդում, կոպերին, շրթունքներին, սեռական շրթերին, փոշտում),
- քորի ժամանակ պացիենտը քորում է բշտերը (եղնջացան) և, այդպիսով, ավելի ուժեղացնում քորը` բջիջներից հիստամինի ավելի շատ դուրս գալու պատճառով:
Ախտորոշում
Պետք է որոշել ալերգենը, որը երբեմն խիստ դժվար է` ռեակցիայի ուշ արտահայտման պատճառով: Պետք է դիմել բժիշկ-ալերգոլոգի, որը կնշանակի լաբորատոր հետազոտություններ` պարտադիր է իմունոգլոբուլին Е-ի որոշումը: Ալերգենների որոշման համար կատարվում են սկարիֆիկացիոն թեստեր կամ ալերգոթեստեր: Ժամանակակից մեթոդներով հնարավոր է ալերգենը որոշել արյան ցուցանիշներով:
Բուժումը
Առաջին հերթին, պետք է օրգանիզմից հեռացվի ալերգենը և պացիենտն այլևս այդ ալերգեն պարունակող մթերքը չօգտագործի: Նշանակվում է նաև հիպոալերգիկ սննդակարգ, սկզբում շատ խիստ, որը հետո, աստիճանաբար, թուլացվում է: Պացիենտին արգելվում է օգտագործել թռչնային սպիտակուց, կաթ, պանիր, ընկուզեղեն, չրեղեն, կարմիր և նարնջագույն մրգեր և բանջարեղեն:
Այդ ամենից զատ, նշանակվում է հակահիստամինային թերապիա: Որպես օրենք, նշանակվում են վերջին սերնդի պատրաստուկներ, քանի որ դրանք չեն առաջացնում քնկոտություն: Ծանր դեպքերում օգտագործվում են գլյուկոկորտիկոստերոիդներ:
Սկզբնաղբյուր՝ medihost.ru