«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Սպիտակուց մեզի մեջ

Սպիտակուց մեզի մեջ

Մեզի մեջ սպիտակուցի նորմալ քանակությունը մինչև 0,03 գ/լ է: Եթե այն ավելին է, դա պրոտեինուիրայի զարգացման նշան է:

Առաջացման պատճառները.

 

  • ոչ ճիշտ սնվելը՝ պրոտեինով հարուստ սննդակարգ,
  • հաճախակի սթրեսներ, նյարդային գերլարվածություն,
  • հղիություն,
  • գաստրոէնտերոլոգիական ախտաբանություններ,
  • երիկամների ախտաբանություն, որոնք ձևավորվում են արդեն առկա խնդիրների ֆոնի վրա՝ պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, երիկամների կարցինոմա, լիպոիդային նեֆրոզ,
  • տոքսիկ թունավորում,
  • գերսառեցում, ջրազրկում,
  • հիպերտոնիկ հիվանդություն,
  • որոշ դեղորայքային խմբերի երկարատև օգտագործում,
  • միզասեռական համակարգի հիվանդություններ:


Հղիության ժամանակ սպիտակուցի ավելացումը մեզում կարող է նշան լինել.

 

  • հղիի ոչ կարգավորված սննդի,
  • բարձրացած արյան ճնշման,
  • պիելոնեֆրիտի,
  • հեստոզի զարգացման:


Լրացուցիչ ռիսկի գործոնները. իմունային խանգարում, ճարպակալում, տարիքային փոփոխություններ օրգանիզմում:

Ախտանշանները. եթե սպիտակուցի քանակի ավելացումը մեզում աննշան է, ապա լրացուցիչ ախտանշաններ չեն արտահայտվում:

 

Եթե սպիտակուցի առկայությունը մեզում որոշակի ախտաբանական գործընթացի արտահայտություն է, ապա կարող են դիտվել.

  • ցավ` հոդերում,
  • քնկոտություն, հոգնածություն,
  • սրտխառնոց, հնարավոր են փսխումներ,
  • մեզի գույնի փոփոխություն. սպիտակուցի քանակի բարձր մակարդակի ժամանակ մեզը դառնում է կարմրավուն, իսկ պակասի դեպքում՝ սպիտակ,
  • սարսուռ, ջերմություն, այտուցներ, ցավային համախտանիշ, ախորժակի անկում:


Ախտորոշում՝. հարկ է պարզել պատճառը.

 

  • բժիշկ-թերապևտը զննում է և անամնեզ հավաքում,
  • լաբորատոր մեթոդներ.  ընդհանուր և օրվա մեզի հետազոտություն, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, սրտի ուլտրաձայնային հետազոտություն, իմունոլոգիական հետազոտություն:


Բուժում


Կազմակերպվում է միայն բժշկի կողմից` կատարված հետազոտությունների արդյունքի հիման վրա:  Կարող են նշանակվել. խիստ կարգավորված սննդակարգ, հակաբիոտիկներ, հակաբորբոքիչ պատրաստուկներ` կախված խնդիրն առաջացրած պատճառից և այլն:

Կանխարգելում


Կանխարգելման յուրահատուկ մեթոդներ չկան, քանի որ դա առանձին ախտաբանություն չէ: Պետք է հետևել առողջ ապրելակերպի ընդհանուր կանոններին, ժամանակին և ճիշտ բուժել խնդիրն առաջացնող պատճառները և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սկզբնաղբյուր՝ gorzdrav.ru



10.07.2020