«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Նյարդային անոռեքսիա

Նյարդային անոռեքսիա

Նյարդային անոռեքսիան կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարում է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային վարքագծի խանգարումների հաճախացումը տեղի է ունենում ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ աշխարհում: Սննդային վարքագծի խանգարումները ներկայում դիտվում են որպես բազմագործոն խանգարումներ: Այս խնդրում դեր ունեն միջավայրային, սոցիալական գործոնների ու հոգեբանական և ժառանգական նախատրամադրվածության փոխազդեցությունը:

 

Սննդի սահմանափակումը, սննդակարգին հետևելը հիվանդության ելակետն են համարվում: Այն երկրներում, որտեղ ժամանակակից կնոջ իդեալական պատկերը և հաջողակ լինելը զուգակցվում է նիհարության հետ, անոռեքսիայի և բուլիմիայի դեպքերն ավելի շատ են գրանցվում:

 

Դեռահասները հաճախ են ունենում են խնդիրներ` սեփական մարմնի ընկալման տեսակետից: Նրանք, հատկապես միջին դեռահասության փուլում, մտահոգված են սեփական արտաքինով և փորձում են ավելի գրավիչ լինել հասակակիցների համար:


Սննդային վարքագծի խանգարումների զարգացման ռիսկի գործոններն են.

 

  • Հիվանդության ընտանեկան բնույթը. անոռեքսիայի, բուլիմիայի կամ ճարպակալման դեպքերի առկայություն` ընտանիքում, բարեկամների մոտ:
  • Մասնագիտացված պարային, բալետային, մոդելային, սպորտային խմբակներում ներգրավված լինելը (հատկապես աղջիկների համար):
  • Խառնվածքի հատկությունները. պերֆեկցիոնիզմ. «իդեալական» լինելու ձգտում:
  • Ցածր ինքնագնահատական:
  • Հիվանդագին անհանգստություն` արտաքին տեսքով:
  • Անամնեզում կրկնվող սննդակարգերի պահպանում. սննդից հրաժարում, ֆիզիկական գերակտիվություն, գերծանրաբեռնվածություն` ֆիզիկական վարժություններով:
  • Ֆիզիկական կամ սեռական բռնության դրվագներ:
  • Վաղ սեռական հասունացում:
  • Ավելորդ քաշի կապակցությամբ վիրավորանքի ենթարկվելը:
  • Կորուստներ կամ կյանքի դժբախտություններ, խնդիրներ հասակակիցների հետ  և դպրոցում:


Անհրաժեշտ է հիշել. ցանկացած դեռահաս, որը մտահոգված է սեփական քաշով, կարծում է, որ գեր է, փորձում է կամ ցանկանում է նիհարել, անհանգստացած է արտաքին տեսքով, ունի առաջնային կամ երկրորդային ամենորեա, պետք էհետազոտվի սննդային վարքագծի խանգարումների (անոռեքսիայի կամ բուլիմիայի) կապակցությամբ:


Նյարդային անոռեքսիայի ախտորոշման չափանիշներն են. 

 

  • գիրանալու սաստիկ վախը, որը չի նվազում նույնիսկ քաշի կորստի հետ,
  • խիստ անհանգստություն մարմնակազմության վերաբերյալ. «ճարպի շոշափում»  ակներև հյուծվածության պայմաններում,
  • քաշը տարիքային նորմայի ստորին սահմաններում պահպանելու համառ մերժումը,
  • դաշտանային ցիկլի բացակայություն` 3 և ավելի ամիսների ընթացքում:

 
Ընդհանուր առմամբ, նյարդային անոռեքսիան համարում են քրոնիկական հիվանդություն` կասկածելի ելքով: Որքան շուտ է հայտնաբերվում հիվանդությունը, այդքան արդյունավետ է ընթացքը և ելքը:


Անոռեքսիայի բուժումը բազմամասնագիտական է, ներգրավվում են` մանկաբույժը, հոգեբանը, հոգեբույժը, սննդաբանը:

 

 

08.07.2020