«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ստամոքսի խնդիրների պսիխոսոմատիկ պատճառները

Ստամոքսի խնդիրների պսիխոսոմատիկ պատճառները

Երբ ցավում է ստամոքսը, բոլոր ցանկությունները վերանում են: Որովհետև համեղ կերակուրներ վայելելը մարդու համար ամենակարևոր հաճույքներից է: Իսկ ստամոքսի խնդիրների ժամանակ նա զրկվում է այդ հաճույքից:

Ի՞նչն է բերում նման վիճակի և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Երբ ստամոքսը «գործադուլ» է արել: Առանց ստամոքսի նորմալ աշխատանքի անհնար է կյանքի նորմալ ընթացքը: Տարիների ընթացքում ստամոքսի հետ կապված հիվանդությունների քանակը մարդը հասցնում է առավելագույնի:

Վնասակար մթերքները, սնվելու ոչ ճիշտ ռեժիմը, վնասակար սովորությունները նպաստում են այդ հիվանդությունների առաջացմանը: Դրանք բերում են մարսողական համակարգի տարբեր խանգարումների: Ի հայտ են գալիս խոցեր, գաստրիտ /ստամոքսի բորբոքում/, ինչպես նաև՝ քաղցկեղ:

Անառողջ ապրելակերպի պայմաններից և սխալներից զատ, այս հիվանդությունների զարգացմանը նպաստում են նաև պսիխոսոմատիկ պատճառները: Հաճախ դրանց ազդեցությամբ մարդն սկսում է «պատերազմ» ինքն իր հետ: Չնայած նա անգամ չի էլ կասկածում, որ սեփական օրգանը հրաժարվել է նորմալ գործունեությունից հենց իր իսկ կամքով և «պատվերով»:

Ստամոքսի հիվանդությունների պատճառը

Հիվանդություններն օրգանիզմի ներքին ռեակցիաներն են: Հուզական խնդիրները, դրանց ճնշվածությունն օրգանիզմի ներսում լուրջ վնասման պատճառ են դառնում: Ստամոքսի հիվանդության պատճառը հասկանալու համար պետք է, նախ, հասկանալ սեփական անձը: Եվ այսպես, ի՞նչն է լավ ինքնազգացողության հակառակորդը:

Վճիռներ ընդունելու անընդունակությունը փոխում է մարդու բնավորությունը: Դրա հետևանքով շատ վիճակներ սկսում են գործել նրա դեմ, այդ թվում և` ստամոքսը:

Բացահայտ երևույթի բացասումը, ուրիշի կարծիքին հանգիստ չվերաբերվելը տանում են տարբեր խանգարումների: Մարդն ընդունակ չէ լսել շրջապատողների կարծիքը, նա իր ամբողջ էությամբ հակառակվում է` փորձելով ապացուցել միայն իր ճշմարտացիությունը: Եթե անընդհատ ամբողջ աշխարհին դեմ ենք գնում, դա ոչ մի լավ տեղ չի տանում: Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր հատուկ կարծիքը, որին դեմ հաճախ պետք է չգնալ: Դա «պատին ճակատով խփելու» վիճակ է ստեղծում և վնասում հենց այդ պայքարողին:

Մարդկանց և տեղեկատվություններն ընդունելու անկարողությունը առաջացնում է պսիխոսոմատիկ պատճառներով ստամոքսի խնդիրների առաջացման:

Ստամոքսի խանգարումների պսիխոսոմատիկան ցույց է տալիս, որ մարդը վստահ չէ իր ուժերին: Ներքին հակամարտությունները մղվում են դեպի դուրս: Մշտական հիշեցումներն իր մասին, պնդումները, որ ամեն բան սխալ է, անարդար, վատ է և անմիտ, տանում են ներաշխարհի քայքայման: Խախտելով ներքին հավասարակշռությունը, մարդ, ասես, պատժում է իրեն` վատառողջությամբ:

Ինչպե՞ս բուժվել

Յուրաքանչյուր առողջական խնդիր ունի անհրաժեշտ «հաբը»:

Կարևորն այն է, որ հիվանդը ցանկանա առողջանալ: Եվ ո՛չ միայն ցանկանա, այլ գործի և ընկերանա սեփական ներաշխարհի հետ: Եվ այսպես, ինչպես է պսիխոսոմատիկան օգնում ազատվել հոգեբանական խնդիրներից և կարգավորել ստամոքսի աշխատանքը:

Ինքնազգացողությունը կարգավորելու համար պետք է ձգտել դառնալ խաղաղ և բարի: Միայն այդպես է հնարավոր կարգավորել ստամոքսի վիճակը: Հանգիստ խոսքը, նախանձի բացակայությունը, բարի կամեցողությունը բուժող սպեղանու ազդեցություն կունենան:

Աշխարհին` սառը հայացքը, հաշվենկատությունը և կոպտությունն, անպայման, կխարխլեն օրգանիզմի առողջությունը: Իսկ սերը, ընկերասիրությունը, խաղաղությունը ստամոքսի լավագույն «դեղորայքն» են: Չարությունը միայն քայքայում է և հիվանդությունների պատճառ դառնում: Հավատը սեփական ուժերին, անշահախնդրությունը և սերն առողջության հիմքերն են: Մարդն առողջ է միայն այն դեպքում, երբ նրա մեջ չարություն չկա:

Փաստորեն յուրաքանչյուր ցավ ի հայտ է գալիս սեփական օրգանիզմին` սեփական ձեռքերով «հարվածելուց»:

Սկզբնաղբյուր՝ mirrosta.ru

06.07.2020