«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Քունը և առողջությունը

Քունը և առողջությունը

Եթե մարդու մոտ կա քնի հաճախակի պահանջ, չնայած այն բանին, որ նա գիշերը քնում է 7-8 ժամ, ապա դա խոսում է նրա մասին, որ առկա է օրգանիզմի ինչ-որ խանգարում, կարծում են Սթրեսի հետազոտման ինստիտուտի շվեդ բժիշկները:


Շվեդ մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ անքնությունից հետո օրվա ընթացքում կարճատև քունը կարող է շատ օգտակար լինել: Նրանք օգտագործել են էլեկտրաէնցեֆալոգրաֆիան, ինչը ցույց է տվել, որ դրական ազդեցությունն օրգանիզմի վրա արտահայտվում է արդեն ցերեկային քնից 10 րոպե անց:


Սակայն, եթե մարդուն մշտապես պետք է դա հանգիստ քնի տեսքով, ապա այն խոսում է «համակարգում խախտումների» մասին, եզրահանգում են գիտնականները: «Օրինակ, դա կարող է բացատրվել ինչ-որ ոչ մեծ բորբոքումով, ընկճախտով, ավելորդ քաշով կամ որևէ անբավարարությամբ»,- բացատրել է ինստիտուտի աշխատակիցներից  պրոֆեսոր Տուրբյորն Օկերստեդտը:


«Քնի պակասի դեպքում օրգանիզմի վերականգնման համար ժամանակը դառնում է անբավարար, որի արդյունքում տուժում է իմունային համակարգը, խանգարվում է ճարպային և շաքարային փոխանակությունը և պատճառ դառնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը»,- նշում է պրոֆեսորը::


Օկերստերդտի կողմից կատարված հետազոտությունը հայտնաբերել է, որ ինչպես քնի պակասը  (6,5 ժամ և ավելի քիչ), այնպես էլ նրա ավելցուկը (9,5 ժամ և ավելի) այս կամ այն կերպ կապ ունեն բարձր մահացության հետ:


Սկզբնաղբյուր՝ medikforum.ru

28.09.2020