Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Մեթեորիզմ
Մեթեորիզմը վիճակ է, երբ աղիներում կուտակվում են մեծ քանակի գազեր:
Պատճառները կարող են լինել տարբեր. ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններ.
- ուտելիս մեծ քանակի օդի կլում (աէրոֆագիա),
- բարակ աղիներում մանրէների ակտիվ աճ,
- դիսբակտերիոզ,
- ներծծման խանգարման համախտանիշ,
- մեխանիկական կամ դինամիկ անանցանելիություն,
- ներծծման խանգարման համախտանիշ (մալաբսորբցիա), կույր աղու համախտանիշ, բարակ աղու ստենոզ,
- ածխաջրատների յուրացման արդյունքում ածխաջրատների անջատում բարակ աղիներում:
Ռիսկի գործոններն են. աղիների ֆունկցիոնալ հիվանդություններ, գրգռված աղու համախտանիշ, դիսախարիդոզային անբավարարություն, նևրոզներ, գաստրոդուոդենիտ, խոլեցիստիտ:
Կլինիկական արտահայտություններն են.
- արագ հագեցվածության զգացողություն, փքվածություն և ճնշում
էպիգաստրալ շրջանում` ուտելուց հետո, գխտոցներ,
- լարվածության զգացողություն` որովայնում,
- տարբեր ուժգնության ցավային զգացողություններ. երկարատև, բութ, ճնշող, ինչը գազերի պատճառով աղիների պատի ձգվածության արդյունք է,
- ուժեղ ձայներ որովայնում:
Ախտորոշումը գազերի առկայությունն է աղիներում, որը որոշվում է որովայնի խոռոչի օրգանների ռենտգենագրաֆիայով:
Բուժում
Բուժումն ամբուլատոր է: Նշանակվում է սննդակարգ, դիսբակտերիոզի վերականգնում, ֆերմենտային պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում ուտել դանդաղ:
Ստացիոնար բուժում կազմակերպվում է, եթե մեթիորիզմը սուր աղիների անանցանելիության կամ այլ սուր վիճակների ախտանիշ է: Կատարվում է էլեկտրոլիտային խանգարման կարգավորում, նշանակվում են սպազմոլիտիկներ, պրոբիոտիկներ, հակաբակտերիալ միջոցներ: Ֆունկցիոնալ մեթեորիզմի ժամանակ ցուցված է հոգենյարդաբանի մոտ բուժման կազմակերպումը:
Հսկողություն
Ներծծման խանգարման համախտանիշով հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության և հրահանգվում է սննդակարգի խստորեն պահպանում: